պատրաստութեն տեհավ, միս ու կարտոֆ ժառիթ արավ, դրեց պոտնոցի մեչ, դրեց գլխի վրա, գնաց արտ։
Հերը ասեց․— Դե, լավ ա, տղես զոնթիկով ա գալի։
Տղեն իմացավ, ասեց․— Հայրի՛կ, էս զոնթիկ չէ, էս պոտնոց է։
Խեր գլոխ թափ տվեց։
Ասեց․— Հայրի՛կ, գնա հինգ-վեց խուրց ցորեն քաղա, մեր կոնաղ կգա։
Հայրիկ ցորեն քաղեց, պրծավ, կոնաղն էկավ։
Բարև տվեց տղին, տղան բարևն առավ։
— Թաքավորի վազի՛ր,— ասեց,— վե՛ր արի ձիուց։
Վազիրն իրա մեչ ասեց․— Վա՜յ, հա՛յ, էս ի՞նչ կիմաներ, որ ես թաքավորի վազիրն էի։
Տղեն ասեց․— Ինչի՞ զարմացար։ Վե՛ր արի ձիուց, ամեն բան քեզի խամար պատրաստ ա։
Օհան տային էլ էկավ, բարովեցին, նստան իրար հետ խաց կերան, կերակուլ կերան պրծան, վազիր խարց տվեց Օհան տալուն, ասեց․— Էստեղ, Ոխչրաբերթում Օհան տայի անվով մարթ կա՞։
Ասեց.— Էտ անվան մարթը նա՛ ըլեր ա, նա՛ էլ ծնվեր ա։
Ջուկոն խարց տվեց վազիրին, թե,— Դու խի՞ ես էկեր, ինչի՞ ես խարց տալիս։
Ասեց․— Էկեր եմ Օհան տայու տղին տանեմ ֆլանքյաս թաքավորին։
Ասեց․— Էտ իմ խերն ա, էս էլ տա[1] տղեն եմ։
Վազիր չիմանում էր, թե Ջուկոն իրա միտք իմանում էր։
Խնթրեց վազիրից․— Մի խինգ հրոպպեով թող տաս էթամ հանդըպիմ իմ մոր, գամ, քո պատասխան տամ։
Վե կացավ գնաց մոր մոտ, ասեց.— Ա՛յ մեր, խնթրում եմ քեզանից՝ քո տված կաթը ընձի խալալ անես․ ինչքան որ ես քեզի նեղութեն եմ տվե՝ խալալ անես։
Մերն ասեց․— Ո՛րթի, ի՞նչ բաս ա։
Ասեց․— Ըսենց, ըսենց պատմութեն կա գլխիս։
— Է՛հ,— ասեց,— որթի, խալալ ըլի քեզի իմ տված կաթ, իմ տված ամագ,— ու ձեռ տվեց Ջուկոյին, Ջուկոն համփուրեց մոր ձեռ, դրեց գլխին, ասեց․— Մարե՛, ես Սև եզան մայեն եմ, իմ տեղ
- ↑ Նրա (ծանոթ․ բանահավաքի)։