Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սև եզ կպաշտպանեք, թե որ խատի[1], էնոր ոսկռներ կժողվես, կպախես։ Ես կէթամ, թե որ չմեռա, կենդանի դառցա, էլի Ջուկոն եմ, թե որ մեռա՝ մեռա։

«Մնաս բարով» արեց, գնաց կոնաղի կուշտ։

Գնաց, էս անգամ խոր կանչեց․— Հայրի՛կ,— ասեց,— ես պտի էթամ մեր կոնաղի խետ։ Արի,— ասեց,— էնոր ոսկին վերց, էս էթամ, թէ որ չմեռա՜, խոդին արժան չեղա՝ էլի քու Ջուկոն եմ, թե որ մեռա՝ Սև եզ իմ տեղ կընդունես։

«Մնաս բարով» արավ, էլավ վազիրի թարք ու գնաց։

Վազիրն իրա մեչ մտածեց, որ էս ա, տղան կտանիմ, իմ տղան փոխարեն մորթեմ, տանիմ քյալլեն տամ թաքավորի ախչկան։

Ջուկոն վազիրի միտք իմացավ։

Հարց տվեց, ասեց․– Շատ ետաքրքիր բան ես մտածըմ։

Ասեց․– Ի՛հարկե, էս էլավ էրկու ամիս, իմ էրկրից բացակա եմ էլե, ամսեն դեղն էլ մտել, լավ-վատ իմացեր եմ։

Շատ գնացին, քիչ՝ խասան իրենց քաղաք։

Տղեն էնքամ խորոտ տղա էր, որ վազիրի տղեքներ ըտրան ախպեր ընդունեցին։ Վազիր իրա պստիկ տղեն բռնեց, որ Ջուկոյի տեղ գլուխ կտրեր, տաներ թաքավորին։

Ջուկոն խասկըցավ էնոր միտք, գնաց բռնեց վազիրի թև, ասեց.— Էտ ի՞նչ պտի անես։

Վազիր Ջուկոյին պատմեց թաքավորի միտքը։

Ասեց․— Ես որ մեր էրկիր ծնվա, ինձի խետ ձեր էրկիր էլ մի խատ տղա ծնվավ։ Էն տղեն հիմի մեռեր ա, թաղեր են․ արի էնոր գլոխ տար տուր թաքավորին, ասա՝ բերի։

Վազիր մտածեց, մտածեց, վեկացավ, էն տղի քյալլեն առավ, տարավ քցեց թաքավորի ախչկա առեչ։ Թաքավորի ախչիկ էլավ, քյալլեն առավ, տարավ քցեց քուչեն, գնաց խորն ասեց․– Հայրի՛կ, քյալլեն առա, էնոր ջրով լողացա, լավացա, հ’էլա։

Ջուկոյին բերող վազիր կաշխատեր թաքավորի պայեստներուն վրան։ Վերցեց խինգ խոքի, տարավ դրեց կարաուլ ոսկի խանութի դեմ։ Սահաթը տասվէրկուս բերեց սմենը փոխեց։ Էտ կարաուլներ քնան, գողեր էկան, պայեստ կտրին տարան։

Առավոտ թաքավոր վազիրին կանչեց, թե․— Իմ պայեստ

  1. Սատկի (ծանոթ․ բանահավաքի)։