Տղեքներ իրար մեչ որոշին, տվին մի հընգերոչ, ասեցին․— Տա՛ր տուր թաքավորին, թաքավոր մեզի մի բան կտա խալաթ։
Էտ մարթը ձուկը տարավ, ջրով դրեց թաքավորի ըստոլին. ամմեն մարթ ձկան վրա զարմացան, շատ խալաթ տվին։ Էտ մարթը վեր կացավ, խալաթ, փողեր ժողվեց, որ ետ էրթար, թաքավորը կանչեց, նորից ձուկը ետ տվեց։
Ձուկորսորթ վե կացավ, ձուկն էլ առավ ու գնաց։
Ձուկը որ տարավ, թաքավորի ախչկա սեիզ[1] պատահավ, կանչեց ախչկա կուշտը։
Ախչիկ խարց տվեց տղային․— Էտ ձուկն է՞ք ա, չէ՞ որց ա։
Տղեն պատասխանեց․— Ես չիմանամ, էս էք ա, թե որց ա. ո՞նց իմանամ։
Ասեց․— Աչքա՛, թե որց ա՝ կարիք չզգամ, թե էք ա՝ տո՛ւր ընձի։
Էտ խոսքին ձուկ թևեր թափ տվեց, ծըծաղաց, ասեց,— Թաքավորի ախչիկ իմացավ, թե ինք կուս ա։
Էլի ծըծաղաց, իրան քցեց հավուզ։
Էտ խապար խասավ թաքավորին։ Թաքավոր կանչեց վազիրին, ասեց․— Արի էս ձկան ծաղրածուն խա՛ն։
Վազիր ասեց․— Ա՛խպեր, ես ասեցի, որ քու խաց ընձի խարամ ա, թող ընձի, էս էթամ, դու քու էրկրի հիմաստուն մարթիք կանչի, թող գան, ձկան ծաղրածուն խանեն։
Ասեց․— Չէ՛, գնա, յոթ օր քեզի ժամանակ․ որ գտար՝ գտար, չգտար՝ քու ընտանիքի վիզ կզարկեմ։
Վազիր նորից ձեռ ծոց դրած, էկավ Ջուկոյի կուշտ։
Ասեց.— Հայրի՛կ, էտ ի՞նչ ցավ էր պատայավ քեզի։
— Ջուկո՛,— ասեց,— ըսե՛նց, ըսե՛նց բան։
— Էտ հե՛չ,— ասեց,— դու դհոլ-զուռնան բե՛ր, քեֆ անենք։
Կերան, խմին, քեֆ արին, ութ օրի վրա թաքավոր վազիրին կանչեց։
Ասեց․— Գտա՞ր։
Ասեց․— Չէ՛։
Ասեց․— Էսօր քեզի վերչին ժամանակ։
- ↑ Ծառա (ծանոթ․ բանահավաքի)։