Վազիր էկավ տուն, ասեց.— Վաղ իմ ընտանիքի վիզ կզանի:
Ասեց.— Հայրի՛կ, դու մի մտածե, դարդ մի անե, ես կէթամ, էնոր պատասխան կտամ։
Էքսի օր Ջուկոն գնաց թաքավորի կուշտ, ասեց.— Ի՞նչ փաստ ես բռնել վազիրի վրա։
Ասեց.— Ես կուզեմ, որ վազիր ձկան ծաղրածուն դուս բերի։
Ջուկոն ասեց.— Ես պատասխան կտամ. համա դու ինձի ամմեն խոսակցութան մի ըստորագրութեն տաս, չփոշմանիս։
Ասեց.— Համաձան եմ։
Ասեց.— Ես քեզի իրեք հատ առակ պտի ասեմ, որ դու հասկանաս։ Եթե չհասկանաս, թաքավորութենդ ինձի պտի տաս։
Թաքավորը էլի համաձանվավ, ասեց. «Տենանք էս տղեն ի՛նչ պտի ասե»։
— Թաքավորը ապրած կենա,— ասեց,— մե ուրիշ էրկիր, մե խատ կուշ հարսնիք ա անում, գալիս ա քե պես մի թաքավորի կըշան տանում ա հարսնիք։ Էտ թաքավորի կուշը քառսուն օր մնում ա էնտեղ հարսնիք։ Քառսուն օրից ետ կուշն ետ ա գալիս։ Հարսնիք անող կուշն իրեք խատ կորիզ նվեր ա տալիս էտ կշին։ Էտ կուշ վերնում ա կորիզներ, տալիս ա բաղվանչուն, ասում ա. «Տա՛ր տնկի»։ Բաղվանչին տանում ա, տնկում ա։ Կորիզները մի քանի տարից ետո բար են տալիս։ Ամմեն ծառի վրա մի խատ խնձոր ա պուսում։ Իրիկուն բաղվանչին որոշըմ ա, որ էտ խնձորներից մեկը խասել ա, պտի տանի տա թաքավորին։ Թարսի պես գիշեր քամին կզարկա, խասած խնձոր ծառից կեծկա տակ։
Օց կգա, էտ խնձորին կթույնի։ Առավոտ բիձեն կէլնի, կառնի կգա թաքավորի կուշտ, կասի. «Թաքավոր սաղ մնա, քո կշի բերած կորիզներ բար տված բերեր եմ քեզի»։ Թաքավորն ու իրա հնգերներ որոշին, որ խնձոր կլեպահան անեն, կլեպները տան ձիուն, խնձոր՝ մորը։ Կուշն էլ նստած էր, թաքավորի սեղանի վրա ու երգում էր։ Խնձոր տարան թաքավորի մորը. կլեպներ տվին ձիուն։ Մերն էնտեղ մեռավ, ձին էլ էնտեղ խատավ։ Թաքավոր էտ կշի վիզ կտրեց, ասեց. «Անպե՛տք, քառսուն օր գնացիր հարսնիք, կերար–խմիր, թույնած կորիզ բերիր, որ մենք մեռնի՞նք»։ Համա թաքավոր չգիտեր, որ նա՛ կուշ էր մեղավոր, նա՛՝ բիձեն։ Բաղվանչին իմացավ, որ թաքավորի մեր խնձոր կերեր մեռեր ա, ասեց. «Կնի՛կ,