Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաքավորը պտի գա, մեր վիզ զարկա, արի մնացած խնձորի մեկ դու կեր, մեկ՝ ես, որ մեռնենք, պրծնենք էրեսիցն։ Խնձորներ բերին, կերան, բիրտան ջահելացան, ամենք էղան տասնըխինգ տարեկան։ Թաքավոր ընկավ բիձին ման գալու, չգտավ։ Բիձեն ինքը էկավ, պատասխան տվեց թաքավորին, թե. «Որ քու մեր մեռավ, մենք էլ կէրանք, որ մեռնինք՝ ջահելացանք. հիմի դու գիտես, կուզես ըսպանա, կուզես թող»։ Թաքավոր նոր իմացավ, որ իրան կուշ գնաց. իրան գլխին տվեց։

Ջուկոն ասեց.– Թաքավորն ապրած կենա, արի՛ ձեռ քաշա, ես կպտամեմ ձկան ծաղրածուն՝ վերջի-վերջ կփոշմանես, թաքավորութեն ձեռից կէթա։

- Չէ՛– ասեց,— Ջուկո՛, պտի պատմես։

Ջուկոն թաղատան մի առակ պատմեց։

- Մի խատ չոբան ոխչար կտաներ սար։ Էրկու խատ օց պատահավ. մեկ զարկեց ըսպանեց, մեկ յարալու ըլավ։ Էտ յարալուն էկավ, մտավ չոբանի տուն։ Տասնըխինգ տարի տասնըխինգ տղա էլավ էս չոբանին, օցը միշտ էկավ զարկեց, ըսպանեց։ Մի օր չոբանի բարեկամը խարսնիք էր անում. էկան կանչեցին չոբանին, ասեցին. «Արի՛ էթանք խարսնիք»։ Չոբանի կնիկը դրեց էրեխեն օրորոցի միչին։ Չալ ճլպտուն կատուն մնաց տուն։ Օցն էկավ, որ խփեր էրեխին, կատուն խասավ պոչից բռնեց, ըսպանեց, թալեց օրորոցի տակ, ինք նստավ օրորոցի վրեն։ Մարթ-կին խարսնիսեն էկան տան, դուռ բաց արին, տեհան որ կատուն նստե օրորոցի վրեն։ Կացին ղռան քամակից չոբան վերցեց, տվեց կատվին, ըսպանեց, նորից տեհավ, որ օց օրորոցի տակ է, փոշվնավ։ Ասեց. «Ափսո՜ս իմ ճլպտուն կատուն»։

Ջուկոն ասեց.— Թաքավորը սաղ մնա, արի՛ էտ ձկան ծաղրածուն ձեռ քաշա։ Չոբանն իրա գլխին տվեց կատվի խամար, թաքավոր իրա գլխին տվեց իրա կըշի խամար։ Վերջ դու էլ կփոշվնիս,— ասեց Ջուկոն։

Ամա թաքավոր չլսեց, ասեց.— Չէ՛, պիտի պատմես։

Ջուկոն էլի մի առակ պատմեց, որ թաքավորը խասկնար բանի էղելութենը։

— Լինում ա մի ավճի,— ասեց,— էթում ա օվ[1] անելու. ոչ

  1. Որս, (ծանոթ. բանահավաքի)