Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանք տղի կուշտը:

Օխտը օրից ետո տղեն հ՚աշկը բաց արուց, տեհավ մազերի քոքն էլ ա ցավըմ. վե կացավ դես ման էկավ, դեն ման էկավ, գտավ ոչ Թաքավորի ախչիկը: — Հե՜յ վախ, — ասեց, — պառավը տարել ա իմ անգին քարը։ Բա իմ իլլաճը ի՞նչ պըտի ըլի։ Թեզ գտա, թեզ կորուցի իմ ակն ու արեգակը, — ասեց ու աչքերիցը վեր ածեց։

Գնաց դըբա կիրակուր էփող ախչկա կուշտը, լաց էլավ, աղաչեց:

— Ջանըդ դուս գա, — ասեց ախչիկը, — էտ քեզ քիչ ա, որ հ՚ամեն մարթի հավատըմ ես։ Գնա՛, էլի ընկի ձիու մսուրքը, բալքի ձին քեզ իլլաճ անի։

Գնաց ընկավ ձիու մսուրքը, շատ լաց էլավ, շատ մղկտաց։

— Հըմի ի՞նչ ա, բեբախտ իսան, — ասեց ձին։ — Հըլա տված ղամշուդ տեղը չի սաղացել։

— Ի սեր ասսու, ես արի՛ դու մի՛ անիլ, ինձ հասցրու իմ տեղը։

— Դե վե կաց շորերդ հանա՛, ընե՛նց կթիմարես ինձ, որ իմ քրտինքը ինձ վեր օղողի: Վե կա՛ց, դռնաղս ու հ`աշկերս պաչա՛, ես կբաշխեմ, բան չկա։

Տղեն վե կացավ, հ՚աշկերն ու դռնաղը պաչեց, ձիուն ընենց թիմար տվուց, որ ձին քրտնքըմը կորավ։

— Դե գնա՛, — ասեց ձին, — Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա ղութըմը մի սև աղլուխ կա, վե կալ բե՛ր։

Գնաց բերուց։

Դե գնա՛ էն օթախի մաքուր թամքն էլ բեր։

Թամքն էլ գնաց բերուց, դրուց ձիու վրա։

— Ղոլան ղուշղունս էնպես կձգես, որ փորս էրկուտակվի։ Դե արի նիլ ինձ։

Տղեն նստեց ձին, աղլուխը կապեց հ՚իրա հ՚աշկերը, ձին թռավ։

— Տղա՛, — ասեց, — հ`աշկերդ բաց արա, հասել ենք տեղ։

Տղեն հ՚աշկերը բաց արուց, տեհավ որ ծովի էն ղրաղը, մի քաղաք են վեր էկել։

Քշեց ձին, գնաց մի պառավի թուշ էլավ:

— Բարով քեզ, նա՛նի ջան։

Ձին սկսեց մի գոռալը, որ գոռաց՝ էտ քաղաքը թնդոցն ընկավ։

— Նանի՛ ջան, կըլի որ էս քշեր մեզ տեղ տաս:

— Որթի. — ասեց, — քե տեղ կտամ, մենակ ձիուդ տեղ չունեմ: