Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասըմ ա․— է՛ծ, մորթվի՛-քրթվի՛, էրեխեքիս, կնկաս հետ ուտենք։

Էծը մորթվըմ, քըթվըմ ա, ուտըմ են, էծն էլ ընտեղ կայնած ա։

Մարթը նորից դուրս ա գնըմ ման գալու, կնիկը նորից էթըմ ա սիրողին հայտնըմ։

Գալըմ են տունը, կնիկն ասըմ ա․— է՛ծ, մորթվի–քրթվի, ես ու ըռեսի տղեն ուտենք։

Էծը անըմ ա․— Կի՛, կի՛, կի՛։

Կնիկը մեկ էլ ա ասըմ։ Է՛լը էծը անըմ ա․— Կի՛, կի՛, կի՛։

Կնիկը բարկանըմ ա, անթրոցով[1] ղարկըմ ա էծին, անթրոցը կպնըմ ա էծից, կնիկն էլ կպնըմ ա անթրոցից։

Կնիկն ասըմ ա․— Ըռեսի՛ տղա, արի ընձի պոկի։

Ըռեսի տղեն գալըմ ա պոկելու, ինքն էլ ա կպնըմ։

Էդ վախտը հարևանի պառավը գալըմ ա փոշի[2] տանի, ասըմ են․— Արի պոկի՛, գանք տանք։

Պառավն էլ ա կպնըմ։

Էդ վախտը մե հատ աղքատ գալըմ ա բաժին ուզելու։

Ասըմ են․— Արի պոկի՛, քեզի ողորմություն տանք։

Աղքատն էլ ա կպնըմ պառավից։ Էծը տան մեչը գյոնդ[3] ա խաղցնըմ։

Տան տերը ներս ա մտնըմ։ Տենըմ ա, որ էծը գյոնդ ա բռնե տան մեչը, ասըմ ա․— է՛ծ, կայնի։

Էծը կայնըմ ա։ Բիձեն հարցնըմ ա աղքատին․— Ա՛յ աղքատ, դու խի՞ ես էկե։

— Էկա ողորմութուն ուզելու, ասին․ «Արի պոկի», էկա՝ կպա։

Ասըմ ա․— Է՛ծ, աղքատին թո՛ղ։

Աղքատին թողըմ ա։

Ասըմ ա․— Ա՛յ պառավ, դու խի՞ ես էկե։

Ասըմ ա.— Էկեր ի լորուն փոշի տանելու, ասին․ «Արի պոկի»։ Էկա՝ կպա։

Ասավ․— Է՛ծ, պառավին թո՛ղ։

  1. Թոնիր խառնելու ձող։ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Ալյուր։ (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Կլոր պար։ (ծանոթ․ բանահավաքի)։