անցկենամ, ջուրը կքշի, կհեխտի: Չանցկենամ՝ դառնամ տուն էթամ, բա ո՞նց ապրենք։ Մի քիչ էլ մնաց, ջրի էն դհիցը մի ձիավոր էկավ. ձին եզին քշեց, մտավ ջուրը, որ անցկենա տղի դիհը. ջուրը քշեց ձիավորին, ձին անցավ էս դիհը։ Պառվի տղեն վազավ ձիու գյամը բռնեց։ Ձիու վրեն մի խուրջին կար, մեչը լիքը ոսկի։ Խուրջինը վե կալավ, ձիուն դարցրեց ջրի դիհը, փետով տվեց, անցկացրեց էն գիհը։ Ոսկին վեկալավ, էկավ տուն։
Մերն ասեց․— Տղա՛ս, խի՞ դառար։
Տղեն ասեց.— Որ ղսմաթ ըլի լավ ապրելու, աստված ճամփի կիսին էլ կտա։
Խուրջինը բացեց։ Մերը որ տեհավ, շատ ուրախացավ։
Տղեն լավ տներ շիքեց, շատ ապրանք առավ․ կո՜վ, ոխչա՜ր, ձի՜, էլ ո՞ր մեկն ասեմ, հաշիվը կորավ։
Մերն ասեց․— Տղա ջա՛ն, գիտա՞ս մեր ինչն ա պակաս։
Ասեց․— Ա՛յա, ի՞նչն ա պակաս։
Ասեց․— Մեզ մի հարս ա պակաս։
Գնացին ուզնդան։
Ասին.— Ձեր ախչիկը ուզըմ ինք պառվի տղին։
Տղին տեհան, խոսքի էկան, տվին։
Տղեն ասեց․— Ձեր ախչիկը կառնեմ, թե որ մի սուտկից էվել ձեր տունը չմնա։
Ասին․— Չէ,— չտվին։
Տղեն ու ոզնդանները դառնըմ ին տուն, գնըմ ին մեկ ուրիշ գեղ։ Տենըմ ին մե ախչիկ, ուզըմ ին էտ ախչկան ու ասըմ իրանց պայմանը։
Ախչկա հերն ասըմ ա․— Էնի ձեր հարսն ա, ուզըմ եք ըսկի՛ էլ միք թողի մեր տունը։
Նշան ին դնըմ, վերցնըմ ին, բերըմ ին տուն։
Տարիուկես մնալուց ետո տղային մի տղա էրեխա յա ըլըմ:
Էտ վախտը հարսի մերն ասըմ ա․— Ա՛յ մարթ, էսքան վախտ մեր ախչիկը հարս ինք տվե, չինք տեհե. գնա՛ մի բեր, տենանք, կարոտն առնենք։
Իրենց տղին ղրկին, գնաց փեսի տունը, մի սուտկով բերեց իրանց տունը։ Բերեց, մի սուտկեն դառավ էրկու, էրկուսը՝ իրեք, իրեքը՝ տասը, ետ չբերեցին։ Տղի ճարը կտրվեց, վե կացավ, հին ու մին շորեր հաքավ, անթրաշվիլ, մրոտ էրեսով, մի մեծ փափախ