դրեց գլոխը, մի մեշոք էլ առավ ուսին, էլավ գնաց անոր տունը։ Մութն ընկել էր։ Գնաց դուռը ծեծեց, բաց արին։ Տեհավ՝ անոր օդեն շատ մարթիք նստած խոսըմ ին։ Իրա կնիկն էլ ըտեղ ջուր էր բերըմ, տալի, խմըմ ին ու ըդրան կմշտըմ ին ու հետը հաղ ին անըմ։
Տղեն ասեց.— Ուզվոր մարթ իմ, թողեք էս քշեր մնամ ձեր օղեն, առավոտը էթամ։
Ասեցին.— Նստի՛ էտ դռան քամակը։
Տղեն նստեց։ Օդավորը գնացին իրենց տները։ Օդին մնաց տղի զանքաչը։
Տղեն վե կացավ, մոտացավ զանքաչին, ասեց.— Ի՞նչ կառնեք, որ էս քշեր պառկեմ քու ախչկա ծոցը, կարոտած մարթ եմ, թեզվոտի կնիկ չունեմ։
Ասեց․— Հինգ հարիր մանեթ կառնեմ, որ քնես ախչկաս ծոցը։
Ասեց․— Ա՛ռ քեզ հազար մանեթ։
Լամպերը փչին, տղին դրին ախչկա ծոցը։ Մի վախտ քնելուց եար էս տղեն վե կացավ, իրա էրեխին օրորոցից վե կալավ, փաթըթեց, շլակեց ու փախավ դուս։ Գնաց հասավ իրանց գեղը։
Եփ որ լիսը բացվեց, զանքաչն ու ախչիկը տեհան, որ էրեխան չկա:
Զանքաչը վազեց գնաց ժամը, տերտերին ասեց,— Ամա՜ն տերտեր, քու բախտն եմ ընկե, էս քշեր մեր էրեխին օրորոցից գողացել են, տարել:
Տերտերն ասեց․– Մի՛ վախենա, ես տուն կգամ, ձեր գործը կողեմ:
Տերտերն էկավ տուն, ասեց.– Մի փետի կտոր բերե՛ք:
Մի փետի կտոր բերին։ Տերտերն առավ փետը, փաթըթեց շորի մեչ, շինեց էրեխի բարուր: էս էրեխին տարան թաղին։ Էկան տունը, տերտերը դրեց զագսի վկայականը, մեչը գրեց՝ ֆլանքյաս պառվի տղի էրեխան կարմրուկից մեռել ա, ես էլ թաղել եմ։
Էքսի օրը զանքաչն ու կնիկը ըլան գնացին փեսի տունը: Որ տուն հասան, զանքաչը իրա չոքերին խփեց ու ասեց․– Ամա՜ն, ամա՜ն, փեսա ջա՜ն, էս ինչ զուլում էր՝ էկավ մեր գլխին։
— Ի՞նչ ա ըլե, զանքա՛չ,— հարցնըմ ա տղեն։
— Էրեխեն հիվանդացավ, մեռավ, տարանք թաղինք։ Ըդրա հմար էլ կնիկդ էսքան ուշացավ։
— Ջահել ինք, էլի կըլի, մի՛ մտածի,— ասեց փեսան։