Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որ ըտենց ա, արի քեզ փող բախշեմ, ձիուս էլ տեղ տուր։

Տղեն մի բուռը ոսկի տվուց, պառավի հանգը[1] թիլացավ, քաշեց ձիուն էլ տեղ տվուց:

— Դե, որթի ջան, նստի մի քիչ հաց դնեմ կե՛ր, ճամփից էկած ես, սոված կըլես:

— Նանի՛, բա ձեր քաղաքը խի՞ ա ըսենց տխուր։

— Է՜, որթի ջան, դրա նաղլը շատ ա։

— Ւ՞նչ ա նաղլը, նանի ջան։

— Էս մեր հարևան քավթառ պառավը գնացել ա մի հատ ջահիլ ախչիկ ա բերել մեր թաքավորի հըմար, ախչիկը կաննել ա, թե չեմ առնի:

— Նանի՛, ես որ քեզ մի մատանիք տամ, կարա՞ս տանի էտ ախչկան տա, ու ինչ որ ասի` գաս ինձ ասես։

Թե՝ Լա՜վ։

Պառավը վե կալավ մատանիքը, գնաց դըբա ախչիկը. «Դենե՛ք, դենե՛ք» անելով մատը ցըցեց։

Ախչիկը տեհավ, որ դրա մատը մի մատանիք կա, կանչեց կուշտը, ասեց.– Էս ո՞վ տվուց քեզ էս մատանիքը։

— Ախչիկ ջան, դրա տերը մեր տանը ղոնաղ ա։

— Ձին ի՞նչ ռանգ ա։

— Կապիտ խալլու, ընենց ա գոռըմ, որ երկինք-գետինք եռըմ ա։

— Հա՛,– ասեց,– ես էս քշեր նրա ձենը իմացա։ Կէթաս կասես էն տղին՝ հ՚առավոտը քշերով ես թաքավորին պատվեր կտամ, որ համամը պատրաստի, ինչդար զորք կա, իրեք ղաթ կաննացնի ընչար համամի դուռը, ձին նի՚լլի գա իմ օթախի դուռը, ասի. «Էս ձին ծախըմ եմ», թաքավորը կասի. «Ւ՞նչ տամ», հ՚ինքն ասի. «Փեշքաշ ա»։–Չէ՛,– կասի,– գինն ասա։ Էն վախտը ես դուս կգամ կասեմ։

Պառավը գնաց տղին ասեց։ Հ՚առավոտը լիսը բացվեց, տղեն սարքեց ձին, գնաց մեյդանի գլխին կաննեց: Խաբարը գնաց թաքավորին, թե թաքուհին ասըմ ա. «Իրեք ղաթ զորք կաննացրու ընչար համամի դուռը՝ էթամ համամ, գամ քեզ առնեմ»։

Թաքավորը շատ ուրախացավ, հրամայեց՝ քոմմա զորքը էկան կաննեցին ըտեղ։

  1. Երակը (ծանոթ. բանահավաքի):