Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նստած հաց ին ուտըմ, էրեխեն կառավաթի միջին լաց ա ըլըմ։ Ջանքաչն ու կնիկը թամաշա ին անըմ, թե էս ի՞նչ էրեխու ձեն ա։

Տղան վեր ա կենըմ, էրեխուն բերըմ դնըմ առեչը։

— Բա էս ո՞ւմ էրեխեն ա, որ ասըմ եք՝ մեռել ա։

Ըդրանք շիվարըմ ին, մնըմ. զանքաչն ասըմ ա․— Ե՞փ ես բերե:

Ասեց․— Էն վախտըն եմ բերե, որ ձեր օդեն հազար մանեթով պառկեցի ախչկանդ ծոցը։

Էտ վախտը տղեն ծեծըմ ա ու դուս ա անըմ կնկանն ու զանքաչին։