— Ա՛յ կնիկ, ախր ես կարթալ չեմ գիտում, իմալ էթամ։
— Տե՛ս, մարթ,— ասաց,— աստված քեզի տերտերութուն տվեց, կարթալ էլ մկա տվեր ա, էլի՛ գնա ժամ։
Ըլնում ա տերտերը, էթում ա ժամ ու էլնում ա ժամի սեղանը, ըսկսում ա կարթալ։
Կարթալ չի իմանում, ասում ա.— Ամմեն-ամմեն ասեմ ձե՜զ, ամմեն-ամմեն ասեմ ձե՜զ։
Էն յանից մե պառավ կնիկ ասում ա.— Վարամ թալած[1], ախր «ամմեն-ամմեն ի՞նչ ա ասում»։
Տերտերն ասում ա.— Ես շա՛տ եմ գիտում, ինձ էլ տերտերութուն էս գիշեր են տվե։
Ժամը որ վերչանում ա, գալում ա տունը, ասում․— Կնի՛կ, դու էս ի՞նչ օյին հանիր մեր գլուխը։
Կնիկն ասավ.— Ես ինչ անեմ ա՛յ մարթ, աստված ա տվե։
— Կնի՛կ,— ասում ա,— արի էթանք ուրիշ գեղ, որտեղ որ տերտեր չկա։
Էլնում են ու էթում են։
Պատահում են մե էնենց գեղի, որ տերտեր չկա։ Էդ գեղացիք ըտան վերցըմ են, տանում են անում են իրանց տերտեր։
Տերտերն ասում ա գեղացոց․— Ժամը մարթ պըտի չի՛ գա, որ ես միննակ կարթամ։
Ժողովուրթը օժարվում ա։ Մի տարի էտենց ընցըցնում ա։
Մեկ օր ժողովուրթից մեկ տղա ասում ա.— Տղե՛ք,— ասում ա,— ես կմեռնեմ, դրեք գոբուլի[2] մեչը, տարեք դրեք ժամը, ես ըտա կարթալը լսամ։
Էտենց էլ անում են, դնում են ժամը։
Ժողովուրթը դուս են գալում, տերտերը դուռը փակում ա միչի յանիցը։
Դուռը փակում, փուռվարը վերցում, ըսկսում ա կրաղները պտտել, ասել.— Ա՜ջա՜կո՜ղմի՜ց-ձա՜խակո՜ղմը՜, ա՜ջա՜կո՜ղմի՜ց-ձա՜խակո՜ղմը՜ ։
Էդ վախտը մեռելն ըլնում նստում ա գոբուլի մեչը։
— Տո՛,— ասում,— ի՞նչ ես ասում, տերտեր։