Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերն ասըմ ա․— Ախչի՛կ ջան, դե ա՛ռ էս մի վարթը. տար զարդարի մոտ, տես ինչքան փող կտա:

Ախչիկը տանըմ ա, մի այլուղ փող ա բերըմ։

Հերն ասըմ ա․— Տեսա՞ր ախչիկս, ինչքան փող բերեցիր:

Ախչիկն էլ ուրախանըմ ա, իրար հետ գալիս են տունը:

Տերտերի թամահիցը իշտահ չի ըլըմ, որ էտ օրը հաց ուտի:

Մնըմ ա առավոտը, ախչիկս ասըմ ա․— Հայրի՛կ, սոված եմ:

Տերտերն ասըմ ա․— Ես չեմ ուզըմ, դու կեր:

Ու էրթմ ա բաղը, էտ օրն էլ հաց չի ուտըմ, գալիս ա քընըմ:

Առավոտը վեր ա կենըմ, ասըմ ա,— Ախչիկս, սոված եմ, գնա՛,— ասըմ ա,— բաղառիցը ձուկ առ բեր, ուտենք:

Ախչիկը գնըմ ա, բերըմ, էփըմ։ Բերըմ ա ուտելու: Տերտերը ձեռը տանըմ ա, որ վելնի՝ ըլըմ ա ոսկի: Ստով չանղալով ա վերցնըմ, դնըմ ա բերանը, էլն ա ըլըմ ոսկի, չունքի բերանը ջուր էր առե:

Ասեց․― Չեղա՛վ, ես սոված կմեռնեմ:

Ինչ վե կալավ, որ ուտեր՝ ոսկի դառավ, ու սիրտը լցվեց, հ'աշկերիցը արտասունք էկավ:

Ախչիկը տեսավ, որ հերը լաց ա ըլըմ, ընկավ ղուճաղը[1] ասավ.— Հայրի՛կ, խի՞ ես լաց ըլըմ:

Տերտերը էլի լաց էլավ, ու ախչիկն էլ լաց էլավ: Ձեռը տարավ, որ գրկեր ախշկանը, ախչիկը դառավ ոսկի: Տերտերը շատ լաց էլավ:

― Մի ախչիկ ունիմ,— ասավ,— էն էլ էլավ ոսկի։

Վեր ա կենըմ, էթըմ ա բաղը: Շատ ման գալուց հետո գալիս ա տուն, նստըմ ա, աբոշկիցը մտիկ ա անըմ, տենըմ ա՝ մի հատ աղքատ նստած, իրա հավարած հացերն ա ուտըմ իշտահով, որ տերտերի քեֆը գալըմ ա:

Տերտերն ասըմ ա․— Աստվա՜ծ, ոչ մի բան չեմ ուզըմ, թող ազատվեմ էս դրութինիցը, թաքլա աղքատ ըլեմ:

Անցնըմ ա էտ օրը, առավոտը տերտերը էթըմ ա ժամը:

Նորից աղոթք անըմ ա, ասըմ ա.— Աստվա՜ծ, իմ ախչիկն եմ ուզըմ, իշտահով հաց ուտել եմ ուզըմ, ոսկի չեմ ուզըմ:

Անց ա կենըմ մի օր էլ, իսկ տերտերը անոթի՜, ծարա՜վ,

  1. Գիրկը։ (ծանոթ․ բանահավաքի)։