Այս էջը հաստատված է
շորորըմ ա ոտի վրա։ Էլ ետ էթըմ ա ժամը աղոթք անըմ, որ աստված ետ առնի տվածը։
Էն մարթը հ'աշկին էրևըմ ա, ասըմ ա.— Տերտե՛ր, գնա էն տորակը վե կալ, գնա՛ էլ էն ախպուրը, լվացվի, տորակն ըղողի, ջուր լցրու բեր, որտեղ որ ձեռ ես տվել, ոսկի ես գարցրել, շաղ տուր Էն տեղերը, կդառնա առաչվանը:
Տերտերը բիրատի կատարըմ ա:
Որ ախչկա վրա ջուր ա շաղ տալի, ախչիկը փռշտըմ ա, նստըմ ա ու ասըմ ա․— Հայրի՛կ, ես ինչքամ եմ քնե:
Ասըմ ա.— Շատ ես քնե բա՞:
Ախչկանը վեր ա հանըմ, ճամփըմ ա բաղառը, հաց-մաց ա բերել տալի, կերակուր էփել տալի, ու նստըմ ա, իշտահով ուտըմ ա:
Ուտելուց ետով, իրա աքոշկի առաչվա ոսկի էրկաթները ջարթըմ ա, բժանըմ քասըրներին, էլ թամահ չի անըմ ուրիշ բանի: