Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
10. ԳԻԺ ԽԵԼՈՔՆԵՐԸ

Ըլըմ են իրեք ջահել տղա։

Ձենը վեր էլավ, որ թաքավորի ախչկա մի մատը տենալուց հազար մանեթ ա առնըմ:

էտ իրեք տղեն ասըմ են.— էթանք էտ ախչկա մատը մենք էլ տենենք:

Ճարըմ են ամեքը հազար մանեթ, որ էթան տենեն: Էթըմ են, քաղաքըմը մեկ տան ղոնաղ են ըլըմ, էտ տանն էլ մեկ տղա ա ըլըմ։

Էտ տղեն հարցընըմ ա.— Տղե՛ք, խի՞ եք էկել քաղաք։

Ասըմ են.— Մենք էկել ենք, որ թաքավորի ախչկա մատը տենենք:

Ասըմ ա.— Ա՛յ տղեք, խի՞ եք փող ծախսըմ, էկեք ինձ լսեք, մի օյին հանենք, ամեն բան տենենք։

Տղաները լսըմ են. գնըմ են մե էծ են վե կալըմ, ետ էծը տանըմ են թաքավորի տանը, որ պըտի մորթեն։

Տանըմ են, մինը մի ոտիցն ա բռնըմ, մինը՝ մի ոտիցը, մինը՝ զլխիցը, մինը՝ պոչիցը, ձըքըմ են, որ մորթեն։

Էծի գոռոցը քաղաքը վեր ա կալըմ։ Էտ վախտը թաքավորի ծառաները զուս էկան, մտիկ արին, զարմացան։ Գնացին իմաց տվին թաքավորի ախչկանը, որ վիրունի[1] մարթիք են էկել, մալը մորթել չեն կարըմ։

  1. Վայրենի