Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանըմն ասեց ծառաներին.– Գնացե՛ք,– ասաց,- պղինձը վե կալեք, բերեք, իրանց էլ բերեք ուտացնենք, վիրունի մարթիք են, ըռամիկ են, չեն հասկանըմ:

Բերին: Խանըմը հրամայեց, որ ամեքը մեկին ուտացնի: Ամեքը մինին ուտացրեց։

Խանըմն էլ էր ուտացնըմ, թևն էլ քցել էր ճտովը։

Տղեքն ասըմ էին.— Տեսե՛ք, տեսե՛ք, ո՞նց ա, ո՚՞նց ա։

Մութն ընկավ։ Խանըմը հրամայեց, որ տեղեր քցեն, որ վիրունիները քնեն։

Տեղերը քցեցին։ Գալիս են ամեքը իրանց տեղերի վրա, խանըմն ասըմ ա.— Դե՛, քնե՛ք։

Նրանցից մինը դիք կանգնեց, լեհեպը[1] քցեց գլխին ու ցի՛ց մնաց, իփրև քնըմ ա, մինն էլ միշկի վրին վեր ընկավ ու մի ոտը ցից արեց՝ լեհեպը հետը, իփրև քնըմ ա։

Մեկն էլ կողքի վրին թեք ընկավ և լեհեպը ձեռին դիք բռնած քնըմ ա իփրև։ Մեկն էլ բերանքսիվար վեր ա ընկել, ոտները դրել բարցի վրին, իփրև քնըմ ա։

Ծառաներն էկան տեհան մի օյինբազ բան, գնացին խանըմին ասին,— Արի՛, արի՛, բա՛ն տես, բա՛ն:

Խանըմը վազեց՝ տեսիլքը տենի։

Էկավ տեհավ զարմացավ, որ չեն կարըմ քնի։

Հրամայեց իրա հընգեր ախչըկներին.— Էկե՛ք ամեքս մընին քնացնենք, մեղք են, ըռամիկ են, վիրունի են։

Էկան ախչըկերքը, բռնեցին ամեքը մեկին, իրանց հետ քնացրին։ Որ ուզըմ էին իրանք գնային, էլի վեր էին կենըմ առաչվա նման:

Նոր, թաքավորի ախչիկը հրամայեց.— Էկեք էսօր ամեքս մեկի հետ քնենք, սովորացնենք, մինչև լիսանա։

Եվ առան ու քնեցին մինչև լիս։

Տղեքն ասին,— Տեսա՞ք, տեսա՞ք… 1 Վերմակ, (ծանոթ. բանահավաքի):

  1. Վերմակ (ծանոթ․ բանահավաքի)։