Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարգընա օլմիշամ դիվանա[1],
Զարթի՛ր քնիցդ, ա՛յ սիրելիս։

Հավուզ բաշրնդա յաթըբսան[2],
Դաստի սույտ բաթըրըրսան[3],
Գյորանլարին աղլին սաշըլըբսան[4],
Զարթի՛ր քնիցդ, ա՛յ սիրելիս։

Ախպուրի մոտ քնած ես,
Ձեռքդ թաշկինակը բռնած ես,
Կոմսըմոլ ախչկա սիրածն ես,
Զարթնի՛ր քնիցդ, ի՛մ սիրելիս։

Տղեն որ քնել էր, թաշկինակը ձեռին՝ էրեսին քաշած էր, ինքն էլ պտո՜ւղ-պտո՜ւղ քրտնել էր։

Ախչիկը նորից ասըմ ա.— Զարթնի՛ր, զարթնի՛ր, իմ սիրելի,— ու գնըմ ա, կռանըմ, տղի էրեսը պաչըմ, բիրտան տղեն զարթնըմ ա։ Որ զարթնըմ ա, սեր են անըմ, բաղի միչին ման են գալի, խոսըմ, ծիծաղըմ։

Ալ-ալա վուրդըլար, գյուլ-գյոզա[5]․․․․

Ետով ախչիկն ասըմ ա.— Հե՛րիք ա մենք ման գանք, ուրիշները կտեսնեն մեզ, լավ չեն ասիլ։

Իրարի պաչըմ են ու հեռանըմ։ Էս բանը ախչկա հերն ու մերը չին գիտենըմ։

Տղեն ետ ա դառնըմ տուն, ասըմ․— Ա՛յ մեր, գնա՛ ֆլանքասի ախչիկն ուզի ինձ։

Մերն ասըմ ա․— Ախր ա՛յ որթի, նա կոմսըմոլ ա, մենք հըլա քասիբ ենք, ախչկա հերը հարուստ ա…

Տղեն ասըմ ա․— Ես քեզ ասըմ եմ՝ գնա՛, գնա՛։

Մերը գնըմ ա ախչկա հոր տունը։

— Խե՛ր ըլի պառավ, խի՞ ես էկել,— ասըմ ա ախչկա հերը։

— Խեր ա հրեա՛ն ջան, ես էկել եմ քու ախչիկդ ուզեմ իմ տղին։

  1. Դարդիցդ եղել եմ դիվահար,
  2. Հավուզի (ջրավազանի) գլխին քնած ես,
  3. Ձեռքդ ջրի մեջ ես դրել,
  4. Տեսնողներին խելքահան ես արել,
  5. Ձեռք-ձեռքի տվեցին, աչք-աչքի․․․