Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերը մտածըմ ա, մտածըմ, ասըմ ա․— Ա՛յ պառավ, խի՞, դու չգիտե՞ս, որ հըմի կամքը ախչկանն ա, հորը չի։

— Դե՛, մենք մեր մեծութինին ամոթ պտի անենք, ըտենց բաները մեզ հըմար չեն։

— Կամքը ախչկանն ա, կառնի՝ կտամ, չի առնի՝ ես բան չունեմ ասելու։

Հրեանը կանչըմ ա ախչկանը. ախչիկը ուրախ-ուրախ գալիս ա հոր մոտը, հարցնըմ․— Հա՛յրիկ, նանը խի՞ ա էկել։

Հայրիկը պատասխանըմ ա․— Բալի՛կս, նանը էկել ա քեզ ուզի իրան տղին, ի՞նչ խոսք ես տալի, ես տղին հավանըմ եմ։

— Հայրի՛կ, որ դու տաս, ես էլ կառնեմ։

Ու տվին, առան, նանը ետ դառավ, գնաց տուն։

Որ գնաց տուն, որ տղին աշկիլուս արավ, տղան ուրախութունիցը մի երգ ասավ.

Կոմխոզ իչնընտա, նա՛նա, ալտըմ կոմսոմոլ կըզի.
Նանա՛ ման կոմխոզա վարմալի օլտըմ։

[1]

Էտ վախտը խնամին ախչկանը ասել էր, որ տղեն կգա, էրևութք չես ընկնիլ։

Ետով նանը տղին վերցեց, գնաց խնամու տունը։

Որ էկան խնամու տունը, տղեն նայեց դես-դեն, չտեսավ ախչըկան, մի «ա՜խ» քաշեց։ Որ «ա՜խ» քաշեց, ըտի աները հարցրեց․— Ա՛յ որթի, խի՞ ես «ա՜խ» քաշըմ։

Տղեն երգով պատասխանեց․

Դարիա քանարընգա սամակ թութարգան,
Գյորընգի գյոզըմա կո՛մսըմոլ կըզի,
Դարիա ղրազընգա զապլատի շազվըն,
Բանզարգի գյոզըմա կո՛մսըմոլ կըզի։

[2]
  1. Կոմխոզի մեջ, նանի, առա կոմսոմոլ աղջկան,
    Նանի՛, ես կոմխոզ գնացի։

  2. Ծովափին ձուկ բռնելիս,
    Երևաց աչքիս կոմսոմոլ աղջիկը,
    Ծովափին շողքդ ինձ բռնեց.
    Երևում է աչքիս կոմսոմոլ աղջիկը։