Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եփ որ ախչիկը տղի երգը լսեց, իրան տվեց տալգա՝ ամաչելուցը:

Ըտեղ էլը տղեն ըսկսեց երգիլը:

Աները զարմացավ, ասավ.— Ա՛յ որթի, է՛տ ընչե՞ր ես երգըմ, ախչկա՞նս ես ուզըմ: Կանչեցե՛ք,— ասավ,— ախչկանը:

Կանչեցին ախչկանը։ Ախչիկն էկավ ուրախ-ուրախ, նստեց նշանածի կուշտը:

Ըտեղ ըսկսին քեֆ անիլը:

Հավաքվեցին կոմխոզնիկները, հըրսանիք արին. կերա՜ն, խմի՜ն, ուրախութուն արին, գափ ու զուռնով հարսը տարան, ըտանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։