Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնեց քրտնքի տակը, լցվեց, խմեց, ասեց.— Օխա՜յ, ջանս դինջացավ:— Աշկը քցեց ոսկե մազերին, կամար ունքերին, ֆինջան աշկերին, ղավթ չէլավ՝ կռացավ պաչեց: Որ պաչեց՝ ախչիկը վէ կացավ.— Էս ի՜նչ արիր, ա տղա՛,— ասեց ու տարավ բերուց մի հատ սիլլա տվուց: Տղի ուշքը գնաց, հ’ինքը նի էլավ ձին հ’էլավ գնաց:

Իրեք օր անց կացավ, տղեն օյանմիշ էլավ. տեհավ ո՛չ կնիկ կա, ո՛չ ձի, ո՛չ բան: Ծովի քամին փչըմ ա, հազարավոր ձեն հետը․ սկսեց լաց ըլիլ, գնաց ծովի էն գլուխը, էկավ էս գլուխը: Տեհավ որ մի իլխըչի ձիանը բերուց արուց չայլըղը:

— Ա՜յ տղա,— ասեց,— խի ես լաց ըլըմ, ի՞նչ ա էլել քեզ։

— Ա՜յ ջանըմ, ղրաղ կաց, իմ ցավը շատ ա:

— Ա՛յ մարթ, մի ասա տենեմ ինչ ցավ ունես քեզ, բալքի մի իլլաճ եմ անըմ:

— Ես Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը առել ի, ընենց մի անկարգութուն արի՝ խռովեց, վե կացավ գնաց, հըմի մնացել եմ ծովի էս հ’էրեսին, ձի չունեմ նի’լնեմ էթամ:

— Ա՜յ տղա, քու կնկա ձիու մերը էս իլխու միչին ա, էս օխտը տարի ա գալիս ա ըստեղ լաց ա ըլըմ․ տամ քեզ՝ նի’լ, տար հասցրու հ’իրա քուռակին, թող կարոտները առնեն. էլեդ կբերես, կտաս ինձ։

Տղեն նի էլավ ձին՝ քշեց ծովը, մկրատի պես ձին կտրեց անց կացավ, գնաց գոմի դռանը կաննեց։ Տղեն թամքը վե կալավ, ձին քաշեց նեքսև։

Ձին որ տեհավ հ’իրա մորը, ուրախացավ, ասեց.— Էն ղամշին որ տվել իր փորիս տակին, քեզ բախշեցի, գնա՛։

Տղեն գնաց ախչկա հ’առաչը կաննեց։

— Էլեդ էկա՜ր, սևերես,— ասեց ախչիկը:

— Մեղ’ասսու, ես սխալվեցի։

— Դե լավ,— ասեց,— բախշեցի, արի նստի՛:

Էտ քշեր ըտեղ մնաց, հ’առավոտը ախչիկն ասեց․— Դու մեր ախչկան խոսք ես տվել, որ գնաս նրա ախպորը բերես, կարա՞ս բերի։ Ես էրկու հետ գնացել եմ, չեմ կարացել բերիլ։

Տղեն ասեց.— Հույս աստված, կբերեմ։

— Դե, վե կաց գնա բե՛ր։

Տղեն գնաց, քուռակի մորը քաշեց դուս, նի էլավ գնաց։ Ծովն հ’անց կացավ, գնաց մի սըղլուտ[1] սարի վրա կաննեց։ Տեհավ մի

  1. Ցից (ծանոթ. բանահավաքի):