Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հ’ամէն օր ինձ մի գ՛րվանքա բ՛ուրթ էր տալի ու ասըմ. «Տավարը տար արածացրու, էս բ՛ուրթն էլ կմանէս, հ’իրիկվանը կբէրէս»։ Ուտէլու էլ մի կտօր չօր հաց էր տալիս ու ասըմ. «Հացի ճէսը իրիկունը յէտ կբ՛էրէս»։

Մի օր թէշին ձէռիս քարափի գ՛լխին կաննած մանըմ ի, ղաֆիլ քարափը ծակվէց, թէշիս ընկավ մէչը։ Կռացա մտիկ տվի, տէհա մի պառավ կա զաղի միչին․ ասէցի. «Նանի՛, մի թէշիս տուր, ըտի ընգավ»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, յէս կարըմ չէմ տէղիցս կաննիլ, հ’արի թէշին վէ կալ տար»։ Ասէցի. «Դ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասեց. «Վօրթի՛, ձ՛օրի միչից հ’արի»։ Ձ՛օրի միչովը գ՛նացի, տէհա էտ զաղի դուռը բ՛աց, մտա նէքսէվ, վօր թէշիս վէրնէմ, մըն էլ տէհա դ՛ուռ կա վօչ։ Ասէցի. «Նանի՛, դուռը ի՞նչ էլավ»։ Նանն ասէց. «Վօրթի՛, հլա հ’արի իմ կուշտը, բան պըտէմ ասիլ, յէտօ յէս դ՛ուռը շանց կտամ»։

Գնացի պառավի կուշտը, պառավն ասէց. «Մի ավիլը վէ կալ, իմ տունս սրփա»։ Ավէլը վէ կալա, պառավի տունը սրփէցի, պառավն ասէց. «Վօրթի շ՛ա՛ն, մէր տունն ա թամո՞ւզ, թէ ձէր տունը»։ Յէս պառավին ասէցի. «Նանի՛, ձէ՛ր տունը թամուզ ա». համա թամուզ չէր, շատ կէղտօտ էր։ Յէտօվ ասէց. «Վօրթի ջ՛ա՛ն, արի նստի, գ՛լուխս դ՛նէմ ծնգանդ, մի չիչ քութութա»։ Գնացի, նստէցի, պառավը գ՛լուխը դ՛րուց ծնգանս, քութութէցի։ Ասէց. «Վօրթի ջ՛ա՛ն, իմ գ՛լուխն ա թամո՞ւզ, թէ քու մօր»։ Ասէցի. «Նանի շա՛ն, քու գ՛լուխը թամուզ ա»։ Յէտօ ասէց. «Քունս տանըմ ա, թող մի չիչ քնէմ ծնգանդ վրա, իմ քնած վախտը մի սէվ ջ՛ուր կգա՝ ինձ իմաց մի՛ տալ, յէտօ մի կարմիր ջ՛ուր կգա՝ էլի հ’իմաց մի տա, յէննա մի դ՛էղին ջ՛ուր կգա գ՛էտի նման, ջ՛ուրը գ՛ալուն պէս ինձ իմաց տուր»։ Ասէցի. «Լավ»։ Պառավը քնէց. տէհա, սէվ ջ՛ուրն էկավ՝ ձ՛էն հանէցի վօչ, մի չիչ հ’անց կացավ՝ տէհա կարմիր ջ՛ուրն էկավ՝ էլի ձ՛էն հանէցի վօչ, մըն էլ տէհա դէղին ջ՛ուրն էկավ, ասէցի. «Նանի՛, նանի՛, վէ կաց, դէղին ջ՛ուրն էկավ»։ Նանը տէղիցը վէ թռավ, վօննէրիցս բ՛ռնէց, գ՛լուխս կօխէց ջ՛րի մէչ, մազէրս դառավ բօլօրը օսկի։ Յէտօ պառավն ինձ դ՛ուռը շանց տվուց ասէց. «Դէ՛հ, գնա՛, վօրթի, աստված քէզ հէտ ըլի»։

Դուս էլա զաղից, էկա մէր տավարի կուշտը, ասէցի. «Ինչ անէմ, ինչ չանէմ, յէս էս օսկի մազէրով էթամ տուն, իմ խօրթ մէրը