Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասէց. «Վա՜յ քու գ՛լխին, իմ մօր գ՛լուխը թամուզ ա»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, յէս մի չիչ կքնէմ, մի գ՛էզին ջ՛ուրը կգա՝ ինձ հ’իմաց տաս վօչ, մի կարմիր ջ՛ուր կգա՝ էլյէդ հ’իմաց տաս վօչ, յէտօ մի սէվ ջ՛ուր կգա՝ ինձ իմաց տուր»։ Պառավը քնէց, աղջիկը տէհավ, վօր դ՛էզին ջ՛ուրն էկավ` ձ՛էն տվուց վօչ, յէտօ էկավ կարմիր ջ՛ուրը` էլի ձ՛էն հանէց վօչ. էկավ սէվ ջ՛ուրը` պառավին ձ՛էն տվուց, պառավը զարթնէց, ախչկա ոննէրից բ՛ռնեց, կախէց ջ՛րի մէչը, հէխճ ախչիկը սէվ-սէվացավ, մի մսի կտօր էլ ճակտիցը կախ էլավ։ Պառավն ասէց. «Վօրթի՛, դ՛ուռը բ՛աց ա, գ՛նա՛»։ Ախչիկը մտիկ արուց, տէհավ որ դ՛ուռը բ՛աց ա, թէշին վէ կալավ, էկավ իմ կուշտը։ Տէհա` զարհուրէցի, մի այբէջար բ՛ան էր դ՛առէլ՝ ասէցի. «Ախչի, խի՞ ըտէնց էլավ»։ Ասէց «Յէսիմ, պառավն ինձ կօխէց սէվ ջրի մէջ, ըսէնց էլա»։ Վէկացանք գ՛նացինք տուն, մէրս վօր տէհավ հ’իրա ախչկանը էս օրին՝ փէտը վէ կալավ ինձ ծէծէց, տանից դ՛ուս արէց, էկա հանդը, նստէցի ծառի տակը, լաց ի ըլըմ, քու սալդաթնէրը էկան ինձ բ՛ռնէցին, բ՛էրին։ Ասէցի, «Հ’ո՞ւր էք տանըմ»։ Ասէցին. «Քէզ տանըմ էնք թաքավօրի տղի հըմար»։

Յէս էլ վէ կացա էկա, թաքավօրն ապրած կէնա։