Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասէց.— Ի՞նչ անէմ, ղրկըմ ա տէրօղօրմին, յէս վօ՞նց բէրէմ դէվէրի մօր ձէռիցը:

Ասէց.— Ախչի՛, աստված մէնձ ա, մտածիլ մի, կէթանք կբէրէնք:

Տղէն նի էլավ ձին, գնացին: ԳՆացին հասան դէվի տունը:

Տունը շինած էր մի բանցր դըքի գլխին, ձօրի բէրնին: Ձին ասէց ախչկան.— Ախչի՛, վօր էթաս մննէս դէվի տունը, կտէնաս դէվի մէրը սան կշտին պառկած ա, տէրօղօրմէն սանից կախ տված էթըմ ա, գալի: Սհաթը վօր թամամըմ ա, տէրօղօրմէն ընգնըմ ա դէվի մօր բռի մէչը. մտիկ կտաս, յէփոր բռի մէչտէղն ընգնի՝ վէկունէս ու քէզ քարափիցը կքցէս, յէս տակը քու ճամփէն կպահէմ:

Տղէն գնաց մտավ տուն, սան տալտըմը տափ կացավ. տէհավ տէրօղօրմէն ընգավ դէվի մօր բռի մէչտէղը, հէնց վրա ընգավ, վէ կալավ ու իրան քցէց քարափօվը. ձին բանցրացէլ էր, ընէնց վօր տղէն ընգավ թամքի մէչը: Ձին թռավ, դէվի մէրը վէ կացավ, տէհավ տղէն տանըմ ա, բարկացավ, ասէց.— Ի՞նչ ասէմ, էլ անէծք չունեմ. թէ տղա էս՝ ախչիկ դառնաս, թէ ախչիկ էս՝ տղա դառնաս:

Էն սհաթը պառավի ախչիկը դառավ տղա: Տարավ տէրօղօրմէն տվուց թաքավօրին, վազէց գնաց ախճկա կուշտը: Էս դօնըմ ախչիկը գնաց թաքավօրի կուշտը, ասէց.— Իմը սա ա, ըսէնց տղա չի’լիլ:

Թաքավօրը մի քաղաք բախշէց իրա ախչկանն ու փէսին, ասէց.— Գնացէք, ձէզ հըմար թաքավօրութուն արէք:

Տղէն գնաց իրա պառավ մօրն էլ բէրուց իրա կուշտը, կէրան, խմէցին քէֆ արին:

Աստվածանից հ’իրէք խնձօր վէր ընգավ, մինն՝ ասօղին, մինը՝ լսօղին, մինն էլ՝ հ’անգաջ դնօղին: