Էտ էծատէրն ասէց.— Ա՛յ խալխ, էս անիրավը մի քրէղան խաշ ա տվէլ, ուզըմ ա էս տասը, տասնըհինգ մանէթի էծը ձ՛էռիցս առնի։
Էս ու էն բ՛ամփէցին էտ խաշ ծախօղի գ՛լխին թէ.— Ամօթ չի՞, մի քրէղան խաշի հըմար ուզըմ էս էտ մարթի էծը ձ՛էռիցը առնէս։
Էտ մարթը իրա էծը վէ կալավ, քշէց գ՛նաց։ Գ՛նաց տէհավ, հրէս գաթա ծախօղը գաթա ա ծախըմ։
Էլը գ՛օռաց.— Է՜ծ էմ ծախըմ, է՜ծ եմ ծախըմ։
Էտ գաթա ծախօղն ասէց.— Ւ՞նչ տամ էծիդ։
Էտ մարթն ասէց.— Իմ փօրօվ մին գաթա տուր ուտէմ՝ էծը տամ քէզ։
Գաթա ծախօղն ասէց.— Վօր ըտէնց ա՝ արի կեր:
Էտ մարթն էկավ նստէց, գաթէն կէրավ իրա փօրօվը մին, հ’էլավ, բ՛էրանը սրփէց, էծը քշէց, վօր էթա: Գաթա ծախօղն ասէց.– Իմ էծն ո՞ւր էս տանըմ։
Ասէց.— Իմ էծն ա, պըտի տանէմ։
Ասէց.— Բա գաթէն խի՞ կէրար, վօր էծը չէս տալիս ինձ։
Ասէց.— Ա՛նիրավ, մի գաթա էս տվէ կէրէլ էմ, ուզըմ էս էս յէքա էծը ձ՛էռիցս առնէ՞ս։
Իրար տվին։ Խալխը թօփ էլան, ասին.— Էտ խի՞ էք կռվըմ։
Էծ ծախօղն ասէց.— Տէհէք էս անիրավին, մի գաթա ա տվէ, կէրէլ էմ, ուզըմ ա էս յէքա էծը ձ՛էռիցս առնի։
Էս դըհից, էն դըհից ասէցին.— Ամօթ չի՞
Էտ մարթը էծը վէ կալավ, գնաց։
Գ՛նաց տէհավ հալվա ծախօղը հալվէն գ՛լխին դ՛րած գ՛օռըմ ա.— Ա՜յ լավ հալվա, այ լավ հալվա։
Էտ մարթն էլ ըտիան գ՛օռաց.— Այ լավ էծ, ա՜յ լավ էծ։
Հալվա ծախօղն ասէց.— Ի՞նչ տամ էծիդ։
Նա էլ ասէց.— Մի թիքա հալվա տուր ուտէմ՝ էծը տամ քէզ:
Հալվաշին ասէց.— Ա՛ռ կէր։
Էտ մարթը հալվէն կէրավ, վէ կացավ, վօր իրա էծը վէր ունի էթա։
Հալվա ծախօղն ասէց.– Ո՞ւր էս տանըմ էծս:
Ասէց.— Ք՛ու էծը խի՞ ա, մի թիքա հալվա էս տվէ, ուզըմ էս էծս ձ՛էռիցս առնէ՞ս։
Ըտրա հէտ էլ կռվէցին։ Խալխը թօփ էլան, ասէցին.— Խի՞ էք կռվըմ: