Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռք տուն կա ըտեղ, բուխարուցը մուխը ցից դուս ա գալի, մարթ էլ չկա:

Ձին ասեց.— Տղա, ինձ քշա, գնա՛ էն գլուխն ու արի էս գլուխը, գուրզդ քցա, փորցենք տենենք ուժ ունե՞ս։

Ձին քշեց էն գլուխը, ձիու սաղրու[1] հետ դզվեց, թամքի միչին կաննեց ու գուրզը քցեց։ Քցելուն պես պատի մի դիհը փուլ էկավ։

— Ապրի՛ս, տղա,— ասեց մադիանը,— գիտեմ որ հըմի կհաղթես։

Ձեն տվուց.— Տների տեր ախպե՛ր, դուս եկեք, կռվի վախտն ա։

Քսան հոքի դուս էկան։

— Ա՛յ մարթ, դու մի մարթ, մենք՝ քսան, կենտ-կենտ պըտի կռիվ անենք, որիս բախտը կկտրի՝ թող կտրի:

Ձին ասեց.— Տղա՛, ինձ մի ղամշի կքաշես, որ ջիգյարս փորիս մեչ վառվի, ես ինձ կքցեմ․ թուրդ ընենց քցես, որ իմ մի մազը կտրի ոչ, որ կտրվի՝ դեմ կանեմ քեզ արեգակին, կշինեմ քեզ անձող, վե կածեմ։

Բանցրանալու պես ընենց թուրը քցեց տղեն, որ քսանի գլուխն էլ կտրեց, հ’իրենք էլ չիմացան։

Ձին ասեց.— Ա՜յ տղա, վեր արի, իմ զոլան ղուշղունը բոշացրու, մի քիչ նաֆաս առնենք, ետո կռվենք։

Տղեն վեր էկավ, ղոլան ղուշղունը բոշացրուց, ձիուն նաֆաս տվուց, խուրջնից էրկու կտոր դմակ հանեց, տվուց ձիուն կերավ, մի քիչ ման ածեց՝ քրտինքը ցամաքեց, էլի զոլան ղուշղունը ղայիմացրուց, նի’լավ։

— Տղա,— ասեց ձին,— էս էկող տղեքը շատ ղոչաղ մարթիկ են, քեզ լավ մուղաթ կաց։

Տղեն տեհավ, որ քսան տղա էլ էկան։

Թամաշ արուց հ’իրա մադիանին, տեհավ աչու աշկիցը արտասունք ա թափըմ։

— Ա՜յ տղա,— ասեց ձին,— ինձ վրա հողածին չէր նստած քեզանից զայրը, ես քեզ հըմար եմ ցավըմ, թե չէ ինձ հըմար մին ա:

Մըն էլ տեհան քսան հոքին էկան, Ազրելի[2] պես։

  1. Քամակ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Ազարիել (ծանոթ․ բանահավաքի)։ Պետք է կարդալ՝ Ազրայիլ (ծանոթ․ կազմողի)։