Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4. ԱԲԳԱՐ ԹԱՔԱՎՈՐ

Ժամանակով մի թաքավոր կար, անըմը Աբգար էր, ուներ իրեք տղա: Աբգար թաքավորը ասսու կշտին հ'ուխտ էր արել, որ տղեքը չափը լքցնեն, իրեք տղեն մի հոր ախչիկ ուզեն, որ կնանիքը հ'իրար հետ վարվեն:

Տղեքանց չափը լքցրվեց, թաքավորն ասեց. – Գնացեք իմ մուրազը տեղը տվեք, իրեք քիր գտեք՝ հ'ամեն մինըդ մինը աոեք, վե կալեք էկեք:

Տղեքը վե կացան գնացին Արևշատ թաքավորի տանը վեր էկան: Իրեք տարի ըտեղ կացան՝ հեչ բան չասեցին:

Օրվա մի օրը թաքավորը կնկանը ասեց թե. – Մի հարցրու, տես էտ տղեքը խի՞ են էկել:

Կնիկը հարցրուց, տղեքն ասեցին թե. – Էկել ենք քու ախչկեքը ուզենք:

— Բա' էսքան վախտ խի՞ իք բանտ ըլում, խի չիք ասըմ:

— Ամանչըմ ինք:

Կնիկն էկավ թաքավորին ասեց, թաքավորը ռազի էլավ, հ'իրեն ախչկեքը տվուց դրանց: Պսակեց, հ'ամեն մի ախչկա բաժինք հ'իրա հետ դրուց, ճամփա քցեց: Վե կացան էկան էտ մարթիկը, էկան Արարստանու դուզը, պըտի էտ քշերը էտ դզըմը կենան: Ամեն տղա հ'իրա կնիկը վե կալավ հ'իրա չատրըմը քնեց: Լիսը բաց էլավ, տեհան որ պուճուր տղեն չկա: Դես տղա, դեն տղա՝ տղա չկա: Էտ ախչիկը քարերը կռծըմ ա՝ ձեռին իլլաճ չկա: