Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն քեռուն ասեց թե.— Ինձ թողա նի մննեմ թաքավորի գոմը, մի հատ ձի հանեմ, նի'լնեմ, էթամ բերեմ:

Գնացին թաքավորին ասեցին, թե ըսենց ա ասըմ տղեն:

Ասեց.— Լա՛վ, թող էթա՛, որ ձին հավանըմ ա, նի'լլի էթա:

Տղեն նի մտավ գոմը, ձեռը ինչ ձիու միշկին դրուց, էն ձին կռացավ. գնաց շվաքի տակից մի քուռակ վե կալավ էկավ: Թամքը դրուց, նի էլավ, «Դե՛ մնաս բարով, քեռի», ասեց, քշեց:

Գնաց մի հալիվոր մարթի ռաստ էկավ: Տեհավ նստած գիր ա գրըմ:

Ասեց.— Որթի ջան, էտ հ'ո՞ւր ես էթըմ:

— Էթըմ եմ անգին քարի:

— Տեղը գիտա՞ս:

— Աստված մենձ ա:

— Դե որ ըտենց ա, որթի, հ'արի՛ քեզ մի տեղ ղրկեմ, գնա: Էտ սարը տենը՞մ ես, նի կըլես սարի գլուխը, ըտեղ մի հ'ախպուր կա. հ'ախպրի վրի սալը վե կունես, հ'ախպրի ամեն բղկալուց մի անգին քար կընկնի, կըլըքցնես խուրջինդ. քարը[1] կդնես բերնին, կգաս:

Տղեն գնաց, խուրջինը լքցրուց անգին քարով, ետ դառավ գնաց քեռու տունը:

Քեռին տեհավ, որ ձին անջախ երըմիշ ա ըլում[2]: Ասեց.— Ա՜յ տղա, էտ ի՜նչ ես բերել:

— Ընդար քար եմ բերել, քեռի՛, որ քեզ էլ թաքավորին էլ բոլ ա:

Քեռին խուրջինը վե կալավ տարավ թաքավորին: Թաքավորը տեհավ՝ զարմացավ, կանչեց վազիրին, ասեց թե.— Տղեն անգին քարը բերուց, դրա հնարն ի՜նչ կըլի, հ'ու՞ր ղրկենք, որ ետ չգա:

— Որ ըտենց ա,— ասեց վազիրը,— ղրկենք գնա՛ անմահական ջուր, անմահական խնձոր բերի: Ըտեղ էթողը ետ չի գալ:

Թաքավորը կանչեց նազիրին ասեց.— Ես շատ հիվանդ եմ, Լոխմանը ասել ա, որ եթե անմահական ջուր, անմահական խնձոր բերեն, կլավանամ, քվորդ տղեն պըտի էթա բերի, նրանից ղոչաղ տղա չկա: Բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կկտրեմ:

  1. Պետք է լինի սալը․ կամ ասացողն է վրիպել, կամ բանահավաք-հրատարակիչը, (ծանոթ․ կազմողի)
  2. Քայլում է, (ծանոթ․ բանահավաքի)