խմեց, ետ թամաշ արուց, տեհավ որ մի բոդնոցով հաց՝ ամեն բան միջին: Նստեց հացը կերավ, բեղերը սրբեց, էկավ քնած մարթի կշտին նստեց:
— Ա՜յ մարթ, հերիք ա քնես, վե՛ր:
Էտ մարթը չիմացավ:
— Տո վեր է՜, — բրթեց:
Հերը վե կացավ ասեց.— Ա՜յ տղա, հրեղեն ես, հողեղեն ես, ասա տենենք ո՜վ ես:
— Վե՛ կաց, կոխ բռնենք:
— Ա՛յ տղա,— ասեց,— դու ի՞նչ ուժ ունես, որ ուզըմ ես ինձ հետ կոխ բռնես:
— Վե՛ր տենենք, շատ մի խոսալ:
Վե կացան էտ դղըմը կպան հ՚իրար, ինչ արուց՝ չկարացավ տալ գեննովը տղին, ընչար հ՚իրիկվա ժամի վախտը չարչարվեցին, ոչ մինը մինին չկարացավ տա գեննովը, գետինն էլավ վարած ֆող, ոնց որ գութանը քցես՝ վարես:
— Դե հ՚արի դինջանանք, նոր ամեն մարթ հ՚իրա գլխի էկածն ասի:
Նստեցին դինջացան, տղեն ասեց.— Դու ինձանից մենձ ես, դու հ’առաչ ասա, ետո ես կասեմ:
Ասեց.— Ինձ սիրտ չունեմ, դու ասա՛:
— Դե որ ըտենց ա, կասեմ՝ դու լսա՛:
Տղեն ասեց հ՚իրա գլխի էկածը, ասեց.— Ես Աբգար թաքավորի թոռն եմ, իմ հերը կորել ա, մերս կա, նազիրի տանն ա. թաքավորը հիվանդ ա, ինձ ղրկել են, որ գամ անմահական ջուր, անմահական խնձոր տանեմ, որ լավանա։
— Ա՜յ տղա,— ասեց,— դու իմ տղեն ես. Աբգար թաքավորը իմ հերն ա։ Քու մերը բոյով-բուսաթով, լավ մազերավոր կնիկ ա, հ՚աչու կողմը, հ՚էրեսին խա՞լ ունի։
— Հա՛, — ասեց տղեն,— ունի։
— Որ ըտենց ա, դու իմ տղեն ես, հ՚արի քեզ տանեմ պահեմ, որ հուրիքը չգան քեզ վնասեն:
Տարավ տղին պըհեց բախչըմը, մի քիչ հ՚անց կացավ՝ հուրիքն էկան:
— Ա՞յ տղա,— ասեց, ռանգդ խի՞ ես թռցրել, չըլի էն անզգամն էկել ա: