Հ՚անց կացավ ձիու ձախու գիհը:
— Անասո՛ւն, հ’ամեն բան պըտի դրան սարվացնես դու: Հազար բարին ես էկել, ջահել տղա։ Դա՞ն ես բերել ջաղացը։
— Չէ՛, ուստա։
— Բա ի՞նչ ես ասըմ։
— Հուրի թաքավորի տղեն ի՞նչ տեղ ա բռնված։
— Հա՛, հա՜, հա՜, էտ ա ասը՜մ։ Դե ձեն տու՝ «Ալմաստ, դուս արի՛, բան եմ ասըմ», Ալմաստը կգա քե կասի։
Տղեն բղավեց,— Ալմա՛ստ, Ալմա՛ստ, դուս արի՛, բան եմ ասըմ։
Տեհավ մի հատ սիրուն ախչիկ դուս էկավ, հուրընքանց մեչ էլ չկա դրա պես, քառասուն հուսը աչ դըհից ա կախ էլած, քառասուն հուսը ձախ դըհից, բոլորն էլ ոսկեթել:
— Ի՞նչ կա, ա՛յ տղա։
— Ձեր Հուրի թագավորի տղեն ի՞նչ տեղ ա բռնված։
Ձին ասեց.— Հ՚աշկն ընկավ քեզ, բանըդ ալչու ա։
— Ա՛յ տղա, էթանք էրկու ըստաքան գինի խմենք՝ ասեմ, գնա՛ աստված բանըդ հ՚աչողա։
Ախչիկն ընկավ հ՚առաչը, տղեն քամակը, որ ձին քաշի. ախչիկը որ եբրմիշ էր ըլըմ, տղի հոքին քանդվըմ էր։
Ձին կապեց թավլու մեխիցը, նի մտավ նեքսև, նորից բարով տվուց դրան։
— Հազար բարին, հազար բարին ես էկել, մեր տունը քեզ փեշքա՛շ։ Բա ես քեզ ի՜նչ փեշքաշ տամ, որ էկել ես մեր տունը։ Ա՛յ տղա, առ հ՚անգաջիս մի հատ օղը տամ քեզ. հըմի դու ինչ կտաս՝ դու գիտես։
— Զատ մի տալ, ա՜յ տղա,— ասեց ձին։
Տղեն ասեց.— Ես ի՞նչ ունեմ, որ ինչ տամ։
Լքցրուց էրկու ըստաքան գինի, մինը հ՚իրա հ՚առաչը դրուց, մինը՝ տղի։ Վե կալավ ախչիկը ըստաքանը, ասեց.— Բարով էթաս, բարով գաս։ Համա շատ դժար տեղ ա, գիտե՞ս, ա՛յ տղա: Խմըմ եմ քու կենդանութանդ թասը, աստված քեզ կենդանի ետ դարցընի։
Տղեն վե կալավ.— Ես էլ քեզ սաղ տենեմ աշխարքի երեսին. գամ մնաս բարով անեմ էթամ։
Տոլապի դուռը բաց արուց ախչիկը, չորս հատ մուշամբա հանեց.— Ձիու ոտները կկոխես մեչը, կգաս։— Տղեն տարավ մուշամբեքը