Միջնեկ ախպերն ասեց․— Խի՛ ես սիլլա տալիս, էկել ա՝ էկել, թող մեր ձիանը պըհի, մեզ հըմար չայ շինի, ծառայի։
Վե կացան իրեքով ճամփա ընկան, գնացին։ Գնացին, տեհան իրեք ճամփա, մեչտեղը մի հալիվոր նստած ա։ Իրեքը միհետից բարով տվին, ասեցին․— Բար'աչողը'մ, ափո՜ւ։
Հալիվորն ասեց․— Ասսո՛ւ բարին, թաքավորի տղեք։
Թաքավորի մենձ տղեն հարցրուց, ասեց.— Էս իրեք ճամփեն ի՞նչ ճամփա ա։
Ասեց․— Մինը Թիֆլիս ա էթըմ, մինը հ՚Էրևան ա էթըմ, համա էս ճամփեն էթողը ետ չի գալիս, գեդան-գյալմազի[1] ճամփեն ա։
Ալո-Դինոն ասեց մենձ ախպորը․— Էկեք դուք էրկուսդ էս անվնաս ճամփով գնացեք, ես էս գեդան-գյալմազի ճամփովը կէթամ։
Մենձ ախպերը շատ ուրախացավ, ասեց․— Թող էթա կորչի էս գիժը մեզնից։
Էթալու վախտը թամբահ տվին հալիվորին, ասեցին․— Պապի՛, ասսու սիրուն, որըս որ թեզ կգանք, ըստի պըհի, ընչար որ իրեքս էլ հավաքվենք, հ՚իրար հետ ետ դառնանք տուն։
Էս էրկուսը վե կացան, գնացին յա Թիֆլիս, յա հ'Էրևան, շատ փորցանքների մեչ ընկան, հ՚իրանց ձիանն էլ ծախեցին կերան, հ՚իրանց շորերն էլ ծախեցին կերան, վերչը գնացին համամչու ծառայեցին, մինը համամը վառող էլավ, մինն էլ քյուլհանչի էլավ։
Ալո-Դինոն էլ ձի նստեց գնաց։ Շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտի, գնաց ընկավ մի կարմիր ֆող, մեշի մեջ ծառերը՝ կարմիր, ֆողը՝ կարմիր, քարը՝ կարմիր։ Էտ հրոպպեին ասսու հրամանով Ալո-Դինոյի ձին լիզու էլավ, ասեց․— Ալո՛-Դինո, հ՚ո՞ւր ես քշըմ ինձ։
Ասեց.— Բա՛ ինչ անեմ, պըտի էթանք։
Ասեց․— Էս Կարմիր դևի ֆողն ա, հ’իրիկունը սրան ղոնաղ ենք։ Հ’ինքը իրեք գլխանի ա։
Հ’իրիկունը գնացին Կարմիր դևի տունը, տեհան մի կնիկ կար։
Էտ կնիկը շատ ափսոս էկավ էտ տղին, ասեց․– Ա՞յ, տղա, հ’արի՛ քեղ պըհեմ։
Ալո-Դինոն ասեց․— Ւ՞նչ պըհելու վախտ ա, ես սոված եմ, հաց բեր ուտենք։
- ↑ Բառացի նշանակում է՝ գնացող ետ չդարձող, գնացողը ետ չի դառնա իմաստով