ձիու ոնները հաքցրուց, ետ դառավ, էկավ ախչկա կուշտը։ Ախչիկն հ՚առաչ ընկավ.— Դե ձիդ ետ արա՛, նիլ, արի։
Ետ դառավ որ ձիու գյամը ետ անի, տեհավ ձիու հ՚աշկերից արտասունքը գըլտր-գըլտր թափվըմ ա.— Հը՛, ա՜յ ձի, խի՞ ես լաց ըլըմ:
— Է՞, բալամ,— ասեց ձին,— աշխարքի ընչի՞ցն ես խաբար, յա սաղ գամ, յա մեռած։
— Տենը՞մ ես էտ Սև սարը,— ասեց ախչիկը,— Ըտի մի հատ տղա կա, էտ սարը նրանն ա. աշխարի հ՚էրեսին անասուն, բանական, անբան չի կարա էտ սարը նի՚լնի, ա՛յ էտ սարը պըտի նի՚լլես։
— Դե՛, արի պռոշտի անենք, գնա՛, աստված քեզ հետ ըլի:
Պռոշտի արուց, ջիբիցը հանեց մի աղլուխ, տվուց տղին, ասեց.— Ինչ վախտ կռիվ կանես՝ աղլուխը կհանես հ՚էրեսիդ թամաշ կանես, էլի էն մարթը կդառնաս, կռվից բեզարիլ չես. մենակ աղլուխը չկորցնես։ Դե էթաս բարո՛վ։
Տղեն քշեց ձին, վեր էկավ ձորը ու նի էլավ սարը, ընչար սարը նի՚լլիլը՝ արին էկավ ձիու հ՚աշկիցը։ Նի էլավ դուզը, տեհավ մի հատ տղա նի էլած ձին՝ ընենց ա քշըմ հ՚իրեն ետևից, ոնց որ մի կրակ։
— Ա՛յ տղա,— ասեց ձին,— կաննի աչու դիհը, մահ կա, ետ դառնալ չկա։
Տղեն կաննեց աչու դիհը։
— Քեզ ո՞վ իրավունք տվուց, որ գաս էս սարը նի՚լլես,— գոռաց տղեն,— գիտեի՞ր ոչ որ էս սարը տեր ունի՞։
— Ես էկել եմ քեզ հըմար, գլուխդ մեզ հարկավոր ա,— ասեց տղեն։
— Կռվե՞նք։
— Կռվե՛նք։
— Սրեն ո՞ւմն ա։
— Քունն ա, ես ղոնաղ եմ։
Տղեն տեհավ սրա ձեռի քառասուն փթանոց գուրզը, սարսափեց, ասեց.— Ըտեղ կա՛ց, ես իմ գուրզը բերեմ։
Գնաց, ձեռի գուրզը վե քցեց, նի մտավ նեքսև, մի հատ գուրզ բերուց, որ մեր տղի գուրզից թեթև էր։
— Է՛հ,— ասեց մեր տղեն,— էտ գուրզով բան չի անիլ, վե կունենք։