Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն թուրը քցեց՝ մեջտեղիցը կտրեց, գլուխը ընկավ մի դիհը, ջանդակը ընկավ մի դիհը:

Մըն էլ հ՚աշկ բաց արուց տղեն, որ էլի մուշամբի կշտին կաննած ա:

— Հ՚արի, հ՚անցկացրու մուշամբեն իմ ոնները,— ասեց ձին։— Ընենց անիծած ֆող էր էտ ֆողը, որ ոտը դնողը քար էր դառնըմ․ մուշամբեն դրա հըմար են հ՚անցկացնըմ։

Տղեն վեր էկավ ձիուց, մուշամբեն դրուց ձիու ոնները:

Ձին ասեց.— Ա՜յ տղա, որ նի կմննես, ոտդ կդնես նարդըվանի[1] մառմառ քարի վրին, որ գեննին դնես՝ քար կկտրես, նի կմըննես օթախը, հ՚իրեք օթախ հ՚անց կկենաս. Հուրի թաքավորի տղեն ընտեղ բարակ զնջլով կապած ա, ետ կանես, ետ չի թամաշ անես հա՜, էլի քար կկտրես, վե կունես կբերես։

Տղեն նի մտավ էտ տղի կուշտը, տղեն ետ արուց. ոռե-ոռ, ոռե-ոռ էկավ ձիու կուշտը։

— Աղլխիդ թամաշ արա, ա՛յ տղա,— ասեց ձին։

Տղեն բաց արուց, տեհավ քիչ քրտնած ա։

— Ձի՛,— ասեց,— աղլուխը քրտնած ա։

— Էլի փորցանք ունենք։

Թռավ ձիու քամակը, տղեն քաշեց թարքը, քշեց։ Էկավ էն տեղը, որ ախչիկը շանց էր տվել։

Տեհավ մի հատ ձիավոր բղավելով գալիս ա.— Ա՜յ մարթ, էտ եսիրը հ՚ո՞ւր ես տանըմ, կա՛ց, կռիվ անենք։

Ձին ասեց.— Տղա՛, վախիլ մի՛, դրա ֆողը հ՚անց կացանք։

Ետ դառավ, տղեն վե դրուց, տեհավ, որ էն ախչիկը՝ որ հետը պռոշտի էր արել, հրեսիկ արաբ տղի շորերը հաքին, ձին նի էլած էկավ։

— Հը՛, այ տղա,— ասեց,— էսօր կռվի սրեն իմն ա, բոլ ա դու կռիվ անես:

Ետո դարձավ էն կռվի էկող տղին ասեց.— Կաննի՛ր, կռիվ անենք:

— Անե՛նք։

— Սրեն ո՞ւմն ա քցելու,— ասեց տղեն:

— Քունն ա՛,— ասեց Ալմաստը։

  1. Սանդուղ, (ծանոթ. բանահավաքի):