— Չէ՛, քունն ա, քանի որ դու ղոնաղ ես,— ասեց տղեն։
Ալմաստը գուրզը քցեց. քցելուն պես դիպավ ձիուն, հեչ բան չէլավ ձիուն: Մի հատ էլ թուր քցեց Ալմաստը, էլի բան չէլավ, չունքի հ՚աշկը ետ էր՝ տղեն էր: Մի հատ էլ նետ քցեց. ձին հավալամիշ էլավ, էլի բան չէլավ:
— Ախչի՛, համփերա,— ասեց Աբգար թաքավորի թոռը,— որ կարըմ չես՝ խի՞ ես մեյդան մտնըմ։
Ձին ասեց.— Տղա՛, ես ընենց կթռչեմ, որ կգամ ուսին մոտիկ, գուրզդ քցա՛, էրկու կտոր արա՛, համա մուղաթ կաց իմ մազը չկտրես հա՛, ինձ կբարկացնես՝ արևին դեմ կանեմ քեզ անձոխ կանեմ, վե կածեմ։
Հավալմիշ էլավ ձին, թուրը ընենց քցեց տղեն, որ ձիուց մի մազ էլ չկտրվեց, մեչտեղիցը տվուց էրկու կտոր արուց։
Վեր ընկող տղեն ձեն տվուց.— Ա՛յ տղա, մըն էլ։
— Իմ մորիցը մի հետ եմ էլել,— ասեց, առավ հուրի տղին թարքը, Ալմաստի հետ ձին քշեցին էկան: Էկան Ալմաստենց տունը, Աբգար թագավորի թոռը Ալմաստին խնթրեց, թե ձիդ տուր Հուրի թաքավորի տղեն նի՛լլի։
— Իմ ֆոքին էլ ուզես՝ խնահիլ չեմ, մենակ ինձ միտ բերես, այ տղա հա՛:
Վե կացան էկան Հուրի թաքավորի տունը. տղի թևիցը բռնեց, նեքսև տարավ, ասեց.— Համեցեք, թաքավոր, էս քու տղեն։
— Ա՛յ տղա, ուզա՛ տամ, ախչիկ ես ուզըմ, անգին քար ես ուզըմ, ուզա՛ տամ։
— Քու սաղութունն եմ ուզըմ, թաքավոր։
— Է՜հ, իմ սաղութունը քեզ օքուտ չի անիլ, ուզա՛ տամ։
— Որ ըտենց ա, քու ձին եմ ուզըմ, քու թուրն եմ ուզըմ, քու ղալխանը, քու գուրզը։
— Տվի՛, որթի, դու մեղավոր չես, ձին ա մեղավոր։
— Կխնթրեմ, որ մեզ ճամփու քցես, մեր ճամփեն պահող կա։
Կանչեց հորը, յանի Աբգար թաքավորի տղին, կանչեց իրա էրկու ախչկանը, ասեց.— Կէթաք վե կունեք անմահական ջուր, անմահական խնձոր, ոնց որ բերել եք էտ մեյիտը, ընենց էլ կտանեք ծովի ղրաղին վե կդնեք, կգաք։
Վե կալան անմահական ջուր, անմահական խնձոր, Աբգար