Կըլի չիլի մի թաքավոր, էտ թաքավորին մի սիրուն ախչիկ կունենա. նազըրի, վազըրի տղեն կգան դրան ուզելու, թաքավորը կասի.– Ախչի՛, նազըրի տղեն էլ, վազըրի տղեն էլ էկել են քեզ ուզելու, որի՞ն ես առնըմ:
Ասըմ ա.— Թաքավոր, էրկըսին էլ կանչա՛ գան, որին հավանեմ, նրան կառնեմ։
Թաքավորը կանչըմ ա, էրկու տղեն էլ գալիս են նեքսև։ Ախչիկը տղեքանցը հարցնըմ ա.— Ի՞նչ փեշակ ունեք։
Տղեքն ասըմ են.— Մինս էլ փեշակ չունենք։
— Գնացե՛ք,— ասըմ ա,— հ'ամենքդ մի փեշակի հ'աշկերտ էլեք, էկեք, որիդ փեշակին հավանեմ, նրան կառնեմ։
Տղեքը վեր են կենըմ, էթըմ են հ'ուրիշ քաղաք, մինն էթըմ ա զարգարի աշկերտ, մինն էթըմ ա խառատի աշկերտ։ Խառատին աշկերտ էթողը աղաչանք ա անըմ ուստին թե.— Ինձ լավ փեշակ պըտի սարվացնես, որ թաքավորի ախչիկն ինձ առնի, ես նազըրի տղա եմ, փեշակը ինչ անեմ, սարվըմ եմ, որ էն ախչիկն ինձ առնի։
Զարգարին հ'աշկերտ էթողը շինըմ ա մի ոսկե ձուկ, լավ հ'ակներ ա հաքցնըմ վրին, համա խառատի կուշտն էթողը մի փետե ձի ա շինըմ, ընենց որ ման ա գալի հ'իրան-հ'իրան։
Վեր են կենըմ հ'իրար հետ գալիս են։ Էն որ զարգարի հ'աշկերտն ա՝ ոսկի ձուկը դնըմ ա սինու մեչը, մի թամուզ աղլուխ քաշըմ վրին, տանըմ ա, դնըմ թաքավորի ախչկա հ'առաչը։