Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորի ախչիկը թամաշ ա անըմ, ետ ա դառնըմ խառատի հ'աշկերտին հարցնըմ ա.— Քու նշանդ ո՞րն ա:

Խառատի հ'աշկերտը ասըմ ա թե.— Իմ նշանը նեքսև չի գալ, մուննաթ եմ անըմ դրսևը գաք, թամաշ անեք։

Թաքավորը, թաքուհին, մըն էլ ախչիկը դուս են գալի գյազմըմը կաննըմ են: Տղեն փետե ձին սարքըմ ա, նի ա ըլըմ, մի էրկու գլուխ էթըմ ա, գալի:

Ախչիկն ասըմ ա.— Ոսկե ձուկը հ'ամեն մարթ էլ կարա շինիլ, փետե ձի շինիլը հունար ա. ես փետե ձի շինողին եմ առնըմ:

Զարդարը իրա ոսկե ձուկը առնըմ ա էթըմ, խառատը մնըմ ա ըտեղ, պսակվըմ ա պրծնըմ, ձին տալիս ա հ'իրա միրզամին[1] փեշքաշ: Միրզամը վեր ա ունըմ ձին, նի ա ըլըմ ման գալու, չարխերը պտըտըմ ա՝ ղայդեքը իմանըմ չի, էթըմ ա՝ գալի։

Էթըմ ա դեմ ըլնըմ մի ծովի. ետև որ ծովին դեմ ա ըլնըմ, ասըմ ա.— Աստված, էլ ուրիշ ճամփա գիտեմ ոչ, յա դեմ կըլնեմ ծովին կհեղդվեմ, յա հ'անց կկենամ, կպրծնեմ։

Դեմ ա անըմ ծովին քշըմ, մկրատի պես ծովը կտրըմ ա՝ հ'անց ա կենըմ էն դիհը, էթըմ ա մի թաքավորանիստ քաղաք։ Էթըմ ա քաղաքի ղրաղին մի պառավի ղոնաղ ա ըլըմ, հ'իրիկունը էթըմ ա պառավի տունը, ձին քանդըմ ա, լցնըմ մի տոպրակի մեչ, դնըմ գլխի տակն ու քնըմ։

Հ'առավոտը վեր ա կենըմ, ասըմ ա.— Նանի՛ ջան, իմ տոպրակին դիպչող չըլի։

Պառավն ասըմ ա.— Տղա չունեմ, ախչիկ չունեմ, ես էլ էսա էթըմ եմ հարևանի տները, ո՞վ պըտի ձեռ տա։

Վեր ա կենըմ տղեն, էթըմ ա քաղաքը ման ա գալի, գալիս ա տենըմ ա, որ քաղաքի վիրի դիհը մի լավ տներ կա շինած, չորս դիհն էլ հասարը քաշած։

Հ'իրիկունը գալիս ա տուն, պառավին ասըմ ա.— Նանի ջան, էս քաղաքը շատ լավ քաղաք ա, վիրի դիհը մի տուն կա շինած, էն տունն ո՞ւմն ա:

Պառավն ասըմ ա.— Որթի ջան, էն թաքավորի ախչկա տունն ա. քառսուն ջառիով ապրըմ ա, հ'ինքը շատ սիրուն ախչիկ ա։

Տղեն ասըմ ա.— Նանի ջան, առ քեզ մի մանեթ էլ փող տամ,

  1. Աներորդուն