Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էթըմ են քնըմ. հ'ինքը շամադանները վառըմ ա, շարբաթը լցնըմ՝ դնըմ ա գլխավիրևը, ղաստաքուն ա տալի։

Էտ տղեն էտ օրը շատ թեզ ա վե կենըմ, ձին դուս ա քաշըմ, ասըմ ա.— Նանի ջան, ճրաքը անցընես ոչ, էս քշեր շատ թեզ կգամ։

Վեր ա կենըմ, էթըմ ա, բադանի գլխովը թռընըմ ա էն դիհը, քշըմ ա ըլեդ էն գյազմի տակին կաննացնըմ, ձիուցը վեր ա գալի, նարդըվանով նի ա ըլըմ վիրև, էլեգ էթըմ ա տենըմ բալնիքը փանջարըմը վե դրած։

Բալնիքը բերըմ ա, դուռը բաց անըմ, շամադանները փոխըմ ա, շարբաթը վեր ա ունըմ, ասըմ ա.— Իմ ու քու կենացը,— խմըմ. կռանըմ ա, որ ախչկա թուշը պաչի, ախչիկը տղի բիլակը ղայիմ բռնըմ ա:

Ասըմ ա.— Ի՞նչ մարթ ես, օցն հ'իր պորտովը, ղուշն հ'իր թևովը ըստեղարենք էկել չի, դու ըստի ի՞նչ բան ունես։

Ասըմ ա.— Կուռըս բաց թո՛ղ, էթամ դռան տակին կաննեմ, քեզ ասեմ։

Ասըմ ա.— Գնա՛ կաննի, ասա’:

Դուռը բաց ա թողըմ, տղեն փախչըմ նի'լնըմ ձին, գոռըմ ա, պտըտըմ ա, տենըմ ա ձին էթըմ չի։

— Ա՜յ տղա,— ասըմ ա,— դե վեր արի, հ'արի։

Տղեն հ'իրա գլխի էկածը ըստեղ ասըմ ա։

Ախչիկն ասըմ ա.— Ա՜յ տղա, որ ես քեզ առնեմ, կարա՞ս էս երկրիցը տանիլ։

Ասըմ ա.— Որ իմ ձիու ոնները թամըզացնիլ տաս՝ քեզ էս երկրիցը կտանեմ։

— Շատ լավ,— ասըմ ա ախչիկը,— հ'առավոտը ես ձիու ոնները թամըզացնիլ տամ։

Գալիս են ախչիկն ու տղեն, շորերը հանըմ են, հ'իրար ճիտ են անըմ[1] ու քնըմ:

Բարի լիսը որ բացվըմ ա, շատ թեզ վեր են կենըմ, տղին տանըմ ա թաքուն տեղ պահըմ ա, մի թուղթ ա գրըմ հորը. «Ափու ջան, մի եռսուն փութ ձեթ ղրկա՛ գա»։

Ձեթը գալիս ա. քառասուն ջառիեքանցը կանչըմ ա, քսանը մի դիհն ա կաննըմ, քսանն էլ մի դիհն ա կաննըմ.— Ընենց,— ասըմ

  1. Գրկախառնիլ