Ասեց.— Նստի՛։
Ալո-Դինոն նստեց, դևի կնիկը գնաց հաց բերելու, մի էրկու— իրեք բոթնոց հաց բերուց, Ալո-Դինոն ասեց.– Ի՞նչ ես անըմ, ինձ հըմար հաց բեր։
Դևի կնիկը տեհավ, որ էտ մարթը կշտանըմ չի, ասեց.– Արի՛ էթանք դևի կիրակուրը ընտեղ ա, իժդար սիրտդ կուզի՝ կեր։
Գնաց, տեհավ հինգ լիդրը բրինձ էփած, էրկու հատ էլ եզ մորթած պղնձի մեչ դրած ա, իրեք լոխմա արուց էտ փլավը ու կուլ տվուց. մի եզը քցեց մի չանի տակը, մինն էլ քցեց մի չանի տակը ու ջարթեց, օսկոռ-մոսկոռ հ'իրար հետ կերավ։
Դևի կնիկը էտ տղին էլի ափսոս էկավ, ասեց.— Հ՚արի՛ քեզ պըհեմ, ափսոս ես։
Ալո-Դինոն ասեց, թե.— Ես դևի հըմար եմ էկել։
Գնաց օթախըմը նստեց, տեհավ որ օթախը անկարծ ժաժ էկավ տեղիցը։
Ասեց.— Էս խի՞ ժաժ էկավ։
Դևի կնիկն ասեց.— Դևը գալիս ա։
Դևն էկավ տուն, գել, աղվես, հ’առչ քշեց, բերուց արուց հ’իրանց բակը։ Նի էլավ հ’իրա օթախը, տեհավ մի մարթ նստած ա, հասկացավ, որ Ալո-Դինոն ա, ասեց.— Բարո՛վ ես էկել, Ալո-Դինո։
Ալո-Դինոն ասեց,— Դու ի՞նչ գիտես, որ ես Ալո-֊Դինոն եմ։
Ասեց. — Ես որ սարերովը ման ի գալիս, էն վախտը ծառերը, քարերը, խոտերը ձեն տվին, թե. «Ալո-Դինոն մորիցն էլավ», թե որ դու Ալո-Դինոն չըլնես՝ մեր տունն իմ ահիցը մարթ կարալ չի գալ։
— Կնի՛կ,– ասեց,— վե՛, վե՛, հաց բեր ուտենք։
Ասեց. — Քու կիրակուրը էտ տղեն քոմմա կերավ, բան չթողուց։
Վե կացան՝ էտ հ’առչը, գելը, աղվեսը, ինչ որ դևը բերել էր, մորթեցին, կերան։ Դևը տեհավ, որ էս մարթը ըսկի օսկոռ չի հանըմ, բռնածը կուլ ա տալիս։
Կերան պրծան, ասեց.— Ի՞նչ անենք, հըմի կռիվ անե՞նք, թե հ’առավոտը։
Ալո-Դինոն ասեց.— Ինչ վախտ քու սիրտն ուզի՝ ես հազիր եմ։
Հ’առավոտը լիսը բացվեց, վե կացան դևը, Ալո-Դինոն. դևը հ’իրան գուրզը վե կալավ, Ալո–Դինոն էլ հ’իրանը վե կալավ։
Ալո-Դինոն ասեց,— Սրեն քունն ա, ես ղոնաղ եմ։
Դևն ասեց.— Հազիր կաննի, էկա՜վ գուրզը։