Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարավուլները էթըմ են, էտ տղին տալիս ա հ՚իրա լալին, ասըմ ա. — Սրան կտանես կդնես մի լավ օթախի մեչ, ինչ կիրակուր ես ուտըմ եմ, էն կիրակրիցն էլ սրան կտաք ընչանք շափաթ օրը վճիռ կըլի:

Շափաթ օրը կանչեց նազիր-վազըրին, հ՚իրա սինոթապետներին, ասեց. — Էս տղիցը հարցրեք, դիվանը տվի ձեզ, տենենք հ՚ախպրի վրին խի՞ ա «ա՜խ» քաշել:

Տղեն ասեց. — Ա՜խ, ձեր ոտին, ձեր գլխին մեռնեմ, ես հ՚ախպրի հըմար չեմ «ախ» քաշել, ի՞նչ եմ անըմ հ՚ախպուրը, համա էն պատկերի տեր ախչկան եմ կորցրել, որ իմ նշանածն էր: Նրան եմ ման գալի:

Թագավորն ասեց. — Ի՞նչ եք ասըմ, սինոթապետներ։

Սինոթապետներն ասեցին. — Է՛, թաքավոր, խելքից պակաս մարթ ա, բա՛ց թող, էթա հ՚իրա բանին։

Թաքավորն ասեց. — Որ էն ախչկանը տենես կճանանչե՞ս։

Ասեց. — Թաքավոր, մո՞նց չեմ ճանանչիլ. որ տենեմ, կճանանչեմ:

Թագավորն ասեց, — Մի սըհաթ մհուլ տվեք, էթամ ման գամ, սրա նշանածը քթնեմ, բերեմ:

Թաքավորը նի մտավ նեքսև, շորերը հանեց, ախչկության շորերը հաքավ, էկավ ըտեղ կաննեց։

Տղեն որ տեհավ՝ վե կացավ կռները փռեց, ընկավ ճտովը, ասեց. — Հաստատ ըլի թաքավորը, ես քթա իմ նշանածիս։

Ախչիկն ասեց.— Սինոթապետներ, լըսեք՝ իմ գլխի էկածը ձեզ ասեմ։

Մոնց ոը նաղլը էլել էր, գլխիցը ընենց ասեց. — Հըմի, — ասեց, — ես սրա կնիկն եմ, սա իմ մարթն ա, թե ուզըմ եք՝ սա ձեզ թաքավոր ըլի, ես էլ ձեզ՝ թաքուհի, թե չեք ուզըմ, ձեզ հըմար թաքավոր քթեք, մենք կէթանք մեր երկիրը։

Ժոդովուրթը կաննեցին որ. — Դու մեզ թաքուհի, դա էլ մեզ թաքավոր։

Բերին օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, լավ կերան, խմեցին։

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքիցը իրեք խնձոր վե ընկավ, մինն՝ ասողին, երկուսն էլ՝ հ՚անգաջ դնողին։