ՓԱՌՉԱ-ՓԱՀԼԸՎԱՆ
Ժամանակով մեկ մարթ կար, ընրան ուներ էրկու տղա, մի տղա էլ՝ փորամնա։ Որ էն տղեքը գնըմ ին բազար, ղվաթով ին, էրեխանց հետ հաղ ին անըմ, էրեխանց վնասըմ ին։ Էլավ որ էտ մարթը գնաց որսի, դևերը նրան վնասեցին. էկավ տուն, թեք ընկավ, կտակ արեց իրա կնկանը, թե. «Որ տղես կարացավ իմ ձին թամքի, իմ թուրը մի ձեռով հանի դնի տեղը, իմ ճըզմեքը հաքնի՝ ոտին գա, նրան իմ կտակս կասես, որ էթա իմ դուշմանին ախտի։ Կասես, որ ձին նի՚լի էթա, որտեղ որ նա կաննի՝ էլ առաչ չէթա, դուշմանի մանկղիլն ա»։
Էտ մարթը մեռավ։ Դրա տղեքը որ հաղ ին անըմ հարևանի էրեխանց հետ, խփըմ ին՝ կողերը կոտրատըմ։ Մի մարթ վե կալավ ասեց թե. — Որ ըտքան ղոչաղ եք, խի՞ չեք էթըմ ձեր հոր դուշմանին ալթ անըմ։
Էտ տղեքն էկան տուն, իրանց մորն ասեցին. — Ա՛յ մեր, մեր հորը ո՞վ ա սըպանել, ասա՛, մենք էթըմ ենք ինադը հանենք։
Մերն ասեց. — Դուք չեք կարալ։
Ըտրանք չլսեցին, նստեցին ձիանքը գնացին, մի մեշի միչի իրանց հըմար օթարախ արին, ավ ին բերըմ, ապրըմ։
Մի ժամանակից ետ, մերը փորամնա էր մեկ տղա, ազատվեց, բերեց մեկ տղա. հոր անըմը Փառչա-Փահլըվան էր, դրեցին տղի վրա։ Օրերի մեկ օրը էտ տղեն մենձացավ, էլավ մի տասնհինգ տարեկան. գնաց հարևանի էրեխանց հետ հաղ էր անըմ, որին որ տալիս