Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր՝ կուռն էր կոտրըմ, ոտն էր կոտրըմ: Մի ծերունի մարթ էկավ ասեց.— Որթի՛, դու որ էտքան ուժով ես, քու հորը դևերը սըպանեցին, գնա քու հոր ինադը հանա:

Տղեն ետ դառավ տուն, ասեց. — Ազի՛, իմ հորն ո՞վ ա սըպանել:

Ասեց. — Որթի՛, ի՞նչ ես ուզըմ ասել:

Ասեց. — Ուզըմ եմ էթամ իմ հոր արինը առնեմ:

Ասեց. — Որ դու քու հոր արինը ուզըմ ես առնես՝ քու հերդ իրեք կտակ ա արել:

Ասեց. — Ի՞նչ։

Ասեց. — Քու հորը մի ձի ունի, քանի որ քու հերը մեռել ա, գոմի դուռը արել ենք գոմը, հողել, մարթ չի կարըմ մոտը էթալ, կըտրիցն ենք խոտ տալի: Թե կարաս՝ գնա գոմի դուռը բաց արա, գնա կուշտը, ձիուն թիմարա, թե կարաս՝ թամքը վե կալ դի վրեն. հորդ մի թուր ունի, քանի որ հերդ մեռել ա, օթախըմը կախ արած ա, թե կարաս մի ձեռով զնիցը հանիլ, դնիլ տեղը՝ կարաս քու հոր ինադը առնես: Հորդ մի ջուխտ ճըղմա ունի, էն էլ գնա՛ քաշի ոններդ, թե որ ոններիդ էլավ՝ հագի, որ էթաս դուշմանի հ՚առաչը:

Տղեն գնաց, գոմի դուռը բաց արեց, ձին քշեց դըբա տղեն, «հը» արեց՝ ձին սասանեց, կաննեց: Գնաց ձիուն թիմարեց, թար-թամըզացրեց, թամբը վե կալավ դրեց ձիու վրեն, էկավ ասեց. — Ազի՛, ձին թամքել եմ:

Ասեց. — Որ ձին թամքել ես, գնա նեքսի պզտի օթախըմը հորդ թուրը կախ արած ա, թե կարաս զնիցը հանա, դիր զնի մեչը: Հորըդ ճըղմեքն էլ էլի ընտեղ կախ արած ա, վե կալ հագի՛:

Տղեն գնաց մի ձեռով թուրը զնից հանեց, էլեդ դրեց տեղը, գնաց ճըղմեքը վե կալավ քաշեց ոտը, էկավ մոր կուշտը, ասեց. — Ազի՛, հորս ասածները կարացի անիլ, մնաս բարով, էթըմ եմ:

Մոր հետ հալալաշմիշ էլավ, ձին քաշեց դուռը, նի էլավ ձին, գնաց:

Գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց մի մեշի միչին տեհավ էրկու ձիավոր, էրկու ձի կապած ծառիցը, էրկու մարթ ծառի տակին նստած են:

Ասեց. — Բա՛րև ձեզ:

Ասեցին. — Բա՛րև, հազար բարի, ո՞րտեղանցի ես, հ՚ո՞ւր ես էթըմ:

Ասեց. — Ես Փառչա-Փահլըվանի տղեն եմ, Փառչա-Փահլըվանի՜: