Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեցին. — Ա՜յ տղա։ Մենք էլ ենք նրա տղեն, մեր հորը էլ տղա չուներ։

Մտածեց մենձ ախպերը, ասեց. — Մեր մերը էրկուֆոքիս էր. ավատա՝ տղա ա ըլել: Է՜, բա հըմի դու ո՞ւր ես էկել։

Ասեց. – Հե՛չ, էկել եմ էլի՛։

Օրը մթնեց, գլխները դրին քարի վրա, քնեցին։

Տղեն մտածեց, ինքն իրեն ասեց. «Էս տղեքը մի՛ բանի չեն, թող ըտոնք քնեն, ես էթամ մի քիչ ման գամ»։

Վե կացավ ձին նի՚լավ, գնաց, գնաց ձին ոտը դեմ արեց կաննեց, ձիուն մի ուզանկու տվեց, ձին թռավ, վեր էկավ. ետով մտածեց, ասեց. — Իմ հերը կտակ էր արել, որ ձին որտեղ ոտը դեմ անի՝ ընտեղ կաննեմ, կարելի ա դուշմանի հողն ա, ես խի՞ առաջ անցա։

Մըն էլ տեհավ տղեն՝ թոզ ու դուման անելով դևն էկավ։

— Ա՜յ հայ, — ասեց, — ա՜յ տղա, օցը իրա պորտովը, ղուշը իրա թևովը ըստեղ չի գալ, դու ո՚՞րդիան էկար։ Վաղուց էր, որ իմ ատամին մարթու միս չէր դիպել, քանի որ Փառչա—Փահլըվանը մահացել էր։

Ասեց. — Ա՛յ դև, ի՞նչ ես յանղր-յունղր խոսըմ դու։

Ասեց. — Ա՛յ տղա, սրեն ի՞մն ա, թե քունն ա։

Ասեց. — Ա՛յ դև, սրեն ջաղացըմը կըլնի։

Ասեց. — Ա՜յ տղա, նոբաթն ի՞մն ա, թե քունն ա։

Ասեց. — Նոբաթը ջաղացըմը կըլնի, ա՜յ դև, ի՞նչ ես խոսըմ։

Ասեց. — Ա՜յ տղա, ե՞ս գամ, թե դու։

Ասեց. — Դո՛ւ, դևն անհամփեր կըլնի։

Դևն էր՝ ետ գնաց, ձին հաղացրեց, էկավ տղի վրա. գուրզը քցեց տղին, թոզ ու դումանը էլավ, ասեց. — Կո՛ւռ, կոտրվես, կամանց քցեիր՝ մսիցը մի կտոր մնար, դնեի ատամիս տակը։

Թոզը ետ առավ, տեհավ տղեն կաննած ա։

Ասեց. — Դև, ոնց որ ես կաննել եմ, դու էլ ընենց կկաննես։

Ասեց. — Ա՜յ տղա, դու քո աստոձը, ի՞նչ կա քու ձեռիդ։

Ասեց. — Մի թուր ունեմ, ուրիշ բան չունեմ, — ասեց, — դե ղայիմ կայնի, ոնց որ ես կայնել ի։

Դևը կայնեց, տղեն ձին հաղացրեց, ետ գնաց, էկավ դևի վրա, թուրը քցեց, էրկու հ՚անգաջի միչից էրկու կտոր արեց, կեսը դենն ընկավ, կեսը՝ դես։ Վեր էկավ հ՚անգաջները կտրեց, դրեց խուրջինը,