դևի ձին վե կալավ, ետ դառավ, էկավ իրան ախպորտանց կուշտը, ձին կապեց ծառիցը, քարը դրեց տակը, քնեց:
Հ՚առավոտը ախպերտինքը վե կացան, տեհան ծառիցը մի ձի ա կապած, շատ ուրախացան։ Ասեցին. — Էս ձին ո՞րդիան ա։
Ախպերն ասեց. — Ճամփովն էթըմ էր, բռնեցի, բերի ըտի կապեցի:
Ասեցին. — Շա՛տ լավ էլավ, մեր ձիանը կդինջացնենք, էտ ձիով կէթանք ավ կանենք:
Էտ օրը գնացին իրանց հըմար ավի, որ բերեն ուտեն. բերին ավը, էփեցին ու կերան։ Օրը մթնեց, քարը դրին գլխատակները, էլի քնեցին։ Թող քնեն։
Տղեն մտածեց, թե ըստոնք էկել են ըստեղ քնըմ են, ինքը վե կացավ, իրա ձին նի՚լավ, էլեդ գնաց։ Սև դևի սահմանքը անց կացավ, Կարմիր դևի սահմանքըմը[1] ձին ոտը դեմ արեց, կաննեց։ Կարմիր դևը տեհավ իր սահմանքըմը մի մարթ կայնած ա։
Էկավ ասեց. — Ա՜յ հա՜յ, օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստեղ չի էկել, դու ըստեղ ի՞նչ սիրտ ես արել, էկել ես։
Ասեց. — Եկել եմ իմ հոր արինն առնեմ քեզանից։
Ասեց. — Ա՜յ տդա, դու ո՞ւմ տղեն ես։ Կարելի ա Փառչա-Փահլըվանի տղեն ես, — իմացա ալբիալը։ — Ասեց. — Շատ լավ, թե կարենաս՝ կառնես։
Ասեց. — Դև էկել եմ, թե աստոձ կտա՝ կառնեմ, թե չէ՝ հալբաթ մի բան կըլնի։
Դևը կատաղևց, ասեց. — Ա՛յ տղա, նոբաթն ի՛մն ա թե քունն ա։
Ասեց. — Նոբաթը ջաղացըմը կըլնի։
Ասեց. — Ա՛յ տղա, ե՞ս գամ, թե դու։
Ասեց. — Դևն անհամփեր կըլնի, դու հ՚ա՛րի։
Դևը ձին հաղացրեց, ետ գնաց, էկավ ու գուրզը քցեց, թոզ ու դուման էլավ, տղեն կորավ թոզըմը։
Ասեց. — Ա՛յ հա՜յ, ա՛յ կուռ, մխելի կամանց քցեիր, մի թիքեն էլ ա մնար, դնեի ատամիս տակը։
Որ թոզը նստեց, տեհավ տղեն կայնած ա։
Ասեց. — Դե՛, ոնց որ ես կայնած ի, դու էլ ընենց պըտի կայնես:
- ↑ Տեքստում տպված է սահմանքը, հավանաբար վրիպակ է, ուղղել ենք` սահմանքըմը, (ծանոթ. կազմողի)