Ասեց.— Ա՛յ տղա, դու քու աստոձը, ի՞նչ կա քու ձեռիդ:
Ասեց.— Մի թուր ունեմ, բան չունեմ։
Դևը կայնեց, տղեն ձին ետ հաղացրեց ու էկավ դևի վրա. թուրը քցեց, էրկու հ’անգաջի մեչտեղիցը տվեց, էրկու արեց։ Տղեն վեր էկավ դևի հ’անգաջները կտրեց՝ դրեց խուրջինը, դևի ձին էլ վե կալավ ետ դառավ։ Էկավ ախպորտանց կշտին կապեց, գլուխը դրեց քարին, քնեց։
Բարիլիսը բացվի ձեր վրեն, ձեր որթըքանց վրեն, եփ որ լիսը բացվեց՝ ախպերտինքը վե կացան։
Ասեցին.— Ա՛յ տղա, էս ձին ի՞նչ ձի ա, ո՞րդիան ես բերե։
Ասեց.— Էկել էր ձիանոնց վրեն, բռնեցի, կապի ծառիցը։
Ասեցին.— Շա՛տ լավ էլավ, մեր ձիանը կդինջացնենք, էտ ձին նոբաթե-նոբաթ նի կըլնենք։
Ախպերտինքը վե կացան, նստեցին էտ բերած ձիուն, գնացին ավղուշ։ Ավը բերին, էփեցին, կերան։ Էտ օրը մթնեց, քարը դրին գլխատակները, քնեցին։
Դրանց քնելուց ետը, պուճուր ախպերը վե կացավ, նստեց իրա ձին. գնաց Սև դևի սահմանքը անցկացավ, Սիպտակ դևի սահմանքըմը կայնեց։ Սիպտակ դևը էն դհիցը էկավ, համա շատ բարկացած։
Ասեց.— Ա՛յ տղա, դու քանի՞ գլխանի ես, որ իմ ախպորտանց ֆողը անց ես կացել, էկել ես իմ ֆողըմն ես կայնել։
— Ի՞նչ շատ յանղր-յունղր խոսալ գիտաս,— ասեց,— ախպորտանցդ ջանն առել եմ, մնացել ես դու, էկել եմ, որ քու ջանն էլ առնեմ։
Ասեց.— Շա՛տ լավ ես ասըմ, հըմի ես քու մենձ թիքեդ անկաջդ կթողամ։
Ասեց.— Դե ղսմին ախմախ կըլնի, ի՞նչ ես ախմախ-ախմախ խոսըմ, ա՛յ դև. հ’ա՛րի, հըմի աստոձ յա ինձ կտա, յա քեզ։
Դևն էր, աջղված ձին քաշեց, ետ դառավ, ձին հաղացրեց, լըցրած էկավ գուրզը քցեց։ Տղի ձին քյահլան էր, տղին վե կալավ ետ տարավ, գրզիցն ազատեց, ետ էկավ տեղը կայնեց։ Դևը հ’աշկերը բաց արեց, տեհավ տղեն հրեն ընդի կայնած ա։
Ասեց.— Ա՛յ հա՜յ, ի՞նչ թավուր եմ քցել, գուրզս սրան չի բռնել։
Ասեց.— Դև՛, սրեդ անց կացրիր, հըմի էլ կայնի, ե՛ս գամ։