Ալո-Դինոյի ձին ասեց.— Ինձ մի հատ ղամշի կտաս՝ ես կթըռչեմ, գուրզը կգա իմ տակովը հ'անց կկենա։
Դևը իրեք հետ գուրզը քցեց, հեչ բան չէլավ Ալո-Դինոյին։
Ալո-Դինոն ասեց.— Կա'ննի, սրեն իմն ա։
Դևը կաննեց։ Ալո-Դինոն ձին լցրուց, քշեց, գնաց դևի վրա, թրով տալուն պես իրեք գլուխն էլ թռցըրուց, քիթ ու պռոշները կոտորեց, լցրուց հ'իրա խուրջինը, գնաց դևի օթախը, դևի կնկանն ասեց․ — Բարո՛վ, հարսի։
Դևի կնիկն ասեց. — Ի՞նչ հարս, դու՝ իմը, ես՝ քունը։
Ասեց.— Չէ՝ ես հ'ուխտ եմ արել,— ասեց,— դու իմ մենձ ախպոր նշանածն ես։
Ըտեղ նշան տվուց, նշան առավ, իրեք օր ղոնաղ մնաց, ասեց.— Մնաս բարո՛վ, ես էթըմ եմ։
Դևի կնիկն ասեց․ — Հ'ո՞ւր ես էթըմ։
Ասեց,— էթըմ եմ Հազարան բլբուլը բերելու։
Ասեց,— Ա՜յ տղա, էթալ մի՛, շատ դժար ա, գլուխդ վայ կտաս։
Ասեց.— Անկարելի ա, տամ-չտամ՝ էթալ պըտեմ։
Քշեց, գնաց մի ֆող ընկավ, տեհավ որ ֆողը՝ սիպտակ, քարը՝ սիպտակ, ծառը՝ սիպտակ, դևի ղոնաղխանեն էլ սիպտակ։
Ձին լիզվավորեց, ասեց.— Վե արի՛, ինձ մի քիչ ման ածա։
Ալո-Դինոն վեր էկավ, ձին ման ածեց։
Ձին ասեց. — էս, — ասեց, — Սիպտակ դևի ֆողն ա, հ'իրիկունն ընտեղ ղոնաղ պըտի ըլենք, ըտի Կարմիր դևի պես չի, սրան ունի օխտը գլուխ։
Ալո-Դինոն ասեց.— Վնաս չունի, օխտն էլ կթռցնենք։
Հ'իրիկնապահին գնացին ղոնաղ, տեհան, որ դռները շինած ա․ Ալո-Դինոն բանցր ձենով ձեն տվուց, ասեց.— Ո՞վ կա տանը, էկե՛ք, ձին քաշեցեք։
Տեհավ, որ մի հատ կնիկ էկավ, դռները բաց արուց, ասեց.— Հրե՛տ, ձիդ տար գոմը կապա՛։
Ալո-Դինոն տարավ ձին կապեց, հ'ինքը նի էլավ վիրև։
Ասեց.— Մի քիչ հաց բե՛, ուտեմ։
Կնիկը բերուց մի հինգ-վեց բոթնոց հաց։
Ասեց.— էս էրեխու ես խափը՞մ, հաց բե՛, հա՜ց։