Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. — Էտ փորցանքը իմ ախպերտինքն են բերել իմ գլուխը։

Ասեց. – Ախպերը ախպորը ըտենց բան կարա՞ անի[1]:

Ասեց. — Արել են, էլի:

Ասեց.— Վա՜յ, ինձ էլ ախպեր ունեմ, ինձ էլ ըտենց կա՞նեն։ Իմ ախպերը սրանից եննը դու ես, ես աշխատեմ, քե պահեմ։

Եննա գնաց ավ անելու, որ բերի ըտրան պահի: Դա գնաց ավղուշ, մեկ էլ մի ուրիշ թաքավորի տղա մի մարալ հ՚առաչին գալիս ա: Էլեդ էդ կոնդը քսվելով էկավ ճամփի վրա, տվեց մարալին վե քցեց:

Թաքավորի տղեն էկավ հասավ, ասեց. — Ա՜յ մարթ, դու իմ մարալին խի՞ տվիր։

Ասեց. — Տվի՛, ախպեր, հո չկերա, փեշքաշ ա քեզ։

Թաքավորի տղեն մտիկ արեց, տեհավ, որ ըտրա ոնները չկա, ասեց. — Էտ ի՞նչ ա էլել։

Ասեց. — Արի կշտիս նստի, ասե՛մ։

Ձիուցը վեր էկավ, նստեց կոնդի կշտին։

Կոնդն ասեց. — Ֆլան մարթի տղեն ի, գնացի հորըս ինադն առա, երեք հատ ախչիկ բերի, ահագին էլ ապրանք, իմ ախպերտինքը ոխակալվեցին, էս օյինը հանեցին իմ գլուխը։

Ասեց. — Վա՜յ, — ասեց, — մկար[2] ախպերը ախպոր գլուխը ըտենց բան կհանի։ Սրանից ետը իմ ախպերը դու ես, էլ ես էթալ չեմ իմ ախպոր կուշտը, ես աշխատեմ, քեզ պըհեմ։

Ըտուց ետը էն մի թաքավորի տղեն սարիցը էկավ, ավը բերեց, կիրակուր պատրաստեցին, իրեք ախպեր իրար հետ կերան։ Աստված միչնորթեցին, որ մենք ենք ախպեր, էլ մեզ ախպեր չկա։

Առավոտը վե կացան, էրկու ախպեր գնացին ավղուշ, ավը բերեցին, էփեցին, կիրակուրը պատրաստեցին, նստեցին ուտելու։

Կոնդ ախպերը ասեց. — Ըսենց չի՚լնի, մեզ կիրակուր էփող ա հարկավոր, ես կոնդ եմ, չեմ կարա պատրաստի, բանցրացեք էս մենձ սարը, բոզ-թափա կա, բոզ-թափի քամակին օխտն ախպեր շատր են տվել, օխտն ախպեր մի քիր ունեն, իրենք էլ քեֆի են,

  1. Այս նախադասությունը բնագրում տպագրված է Միան ախպերը ախպորը ըտենց բան կարա՞ անի: Կարծում ենք, որ միան բառը բանահավաքի կամ տպագրական թյուրիմացության հետևանքով է մնացել, այդ պատճառով էլ բաց ենք թողել (ծանոթ. կազմողի):
  2. Ուրեմն (ծանոթ. բանահավաքի):