Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձին նստեք, գնացեք չատրի դուռը, ասեք. — «Ձեր քիրը տվեք մեզ նմանապես մեզ քիր. դա մեզ հըմար կիրակուր պատրաստի»:

Գնացին, էտ չատրի դռանը կաննեցին էտ տղեքը:

Էտ օխտն ախպերտինքը տեհան դռանը էրկու ձիավոր կաննած ա, ասեցին. – Համեցե՜ք, դուք մեզ ղոնաղ եք:

Ասեցին. — Շնորակալ ենք։ Ձեր քիրը նմանապես մեզ քիրը տվեք տանենք, մեզ կառավարի։

Մենձ ախպերն ասեց. – Իրավունք ունեք տանելու։

Ախչիկը վե կալան էկան: Էկան իրենց կոնդ ախպոր կուշտը։ Էտ օրը ախչիկը թողին ըտեղ, կոնդին վե կալան դրին ձիու վրա, իրենց հետ տարան ավղուշ։ Ախչիկը կիրակուր պատրաստեց՝ իրիկունը ախպերտինքը գան ուտեն։ Իրիկունն էկան ախպերտինքը, նստեցին կիրակուր ուտելու, կերան պրծան, կոնդ ախպերը ըսենց պատվիրեց քվորը, ասեց. — Ա՛ քիր, ինչ կանես կանես՝ թոքը[1] չքցես կրակի վրա, կրակը կհանգչի, էլ կրակ չի՚լի, կմնաս մաթալ։

Քիրն էր, կիրակուրը էփելեն ետը, սիրտը խորոված ուզեց, ասեց. — Ի՞նչ պըտի ըլի, յավաշ էս թոքը քցեմ կրակի վրեն, էփի ուտեմ, ընչկալի ախպերտինքը գան։

Թոքը քցելուն պես կրակը հանգավ։ Քիրը մնաց մաթալ։

Ասեց. — Էս ինչ արեցի, ես հըմի ո՞րդիան կրակ ճարեմ, որ կիրակուր էփեմ՝ իմ ախպերտինքը գան ուտեն։

Նի էլավ մի բանցր սարի գլուխ, տեհավ մի բանցր վիրի–վիրի տեղ մուխ ա էրևըմ։ Վեր էկավ, մեշիցը խնձորը քաղեց, ածեց գոքը, ճամփին վեր ածելով գնաց, որ թոփ անելով գա, իրան տեղը չկորցնի։ Գնաց, տեհավ էն իրեք դևերի մերը կրակ ա արել:

Ասեց. — Նանի, ինձ մի կրակ տա՞ս։

Ասեց. — Արի՛ վե կալ, կորի՛։

Ախչիկը գնաց վախվըխելով կրակը վե կալավ, ետ դառավ խնձորները հավաքելով էկավ իրա տեղը։ Էկավ, սկսեց կիրակուր պատրաստելը ախպորտանց հըմար։ Կիրակուրը պատրաստեց պրծավ մեկ էլ տեհավ էտ դևերի մերն էկավ։ Էտ ախչկա էփած կիրակուրը մի թիքա արեց, կուլ տվեց։

  1. Ջիգյար (ծանոթ. բանահավաքի): Բարբառում սովորաբար ջիգյար է ասվում, մինչդեռ բանահավաքը հեքիաթի պատմումի մեջ գրել է թոքը, գուցե և ասացողն է այդպես պատմել, թողնում ենք նույնությամբ (ծանոթ. կազմողի):