Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փոր-փոշման նստեցին ձիանը, որ էթան, մի ագռավ էկավ էտ դևի մոր ոտի ղնկի վրա վեր էկավ, կտցով խփեց ղնկին, ասեց. — Մե՛ք էթալ, մե՛ք էթալ, ըստի ա։

Ետ դառան, ոտի ղունկը կտրեցին, կոնդը կենդանի դուս էկավ. ոնները սաղացած: Որ դուս էկավ՝ ախպորտանցը ասեց. — Որ ասըմ ի՜ չեք կարալ ինձ հանի, խի՞ իք ղոչաղանըմ։

Նոր ասեց. — Ախպըրտինք, բավական ա մեր ըստեղ մնալը, էկեք մեր քվորը վե կալեք, տարեք իրա ախպորտանցը։

Տարան տվին ախպորտանցը, ետ դառան էկան։

Էկան, ասեց. — Ախպերտինք, գիտաք ի՞նչ կա, հըմի պըտի էթանք մեր հայրենիքը։

Վե կացան գնացին դըբա հայրենիք։ Էն օրվանից ընչար էտ օրը էտ կոնդի էրկու ախպերը էն ախչկա հըմար կռվըմ ին։ Կոնդը թաքավորի տղեքանց հեննա էկան իրանց քաղաքի վրա, բանցրացան սարի գլուխը, տեհան որ ախպերտինքր հըլա՛ կռիվ են անըմ էն մի ախչկա հըմար։

Կոնդն ասեց. — Ախպերտինք, դուք ըստեղ մնացեք, ես վե գամ քաղաքը, ախպորտանցս բարըշացնեմ, եփոր փափախով կանեմ, դուք է՛կեք։

Գնաց ախպորտանց կուշտր, ախպերտինքը չճանանչեցին, էկան առաչը, մենձ ախպերը ասեց. — Էթանք էս մարթին բերենք մեզ բարըշացնի, էլ մեզ ղոշուն չըմնաց, բոլորը ջարթվեց։

Կոնդն ասեց. — Էս խի՞ եք կռիվ անըմ, ասեք ձեր դատը կտրեմ, էլ կռիվ չանեք։

Մենձ ախպերն ասեց. — Գի՛տաս ընչի հըմար ենք կռիվ անըմ. էս էրկու ախչիկը, էսքան ապրանքը մի փայ ենք դրել, էս մի ախչիկն էլ մի փայ ենք դրել, հըմի դրա վրա յոլա չենք գնըմ, կռիվ ենք անըմ:

Ասեց. — Ի՞նչ կա, էկեք խոսքերդ մեկ արեք, ես ձեզ բարըշացընեմ։

Էկան ձեռք դրեցին, որ բարըշացնի։

Էկավ մի ձեռը քցեց մի ախպոր շլինքը, մինն էլ էն մեկել ախպոր շլինքը, ասեց. – Մոտ էկե՛ք, մոտ էկե՛ք, ձեզ բարըշացընեմ։

Քաշեց ընենց քյալլեքը իրար տվեց, որ էրկուսն էլ ալբիալը ոչնչացան։