Մերն էլ էկավ ասեց. – Ա՜յ մարթ, իմ տղեքը աշխատանք են արել` իրենց դուշմանին սըպանել են, հըլա կռիվ են անըմ, քեզական ի՞նչ կար, որ էկար իմ տղեքանցը ոչնչացրիր։
Ասեց. – Ա՜յ մեր, բա դու քու տղին չես ճնանչը՞մ. դրանք ի՞նչ աշխատանք են արել:
Ասեց. — Ո՞նց:
— Ըսենց, – հանեց ջիբիցը դևի հանգաջները, մորը շանց տվեց, ասեց. — Ա՛յ դևի նշանները, որ ես ի գնացել իմ հոր արինը առել, էս ախչըկներն էլ ես ի բերել, դրանք էտ օյինը հանեցին իմ գլուխը, իմ ոնները կոտորեցին, կոնդ արին, թողին մեշի մեչը, ախչըկերքը առան էկան։
Մերը տղի ճակատը պաչեց։
Ասեց. – Յավաշ, ա՜յ մեր, հըլա իմ վկաներս կանչեմ, իմացի։
Փափախը վե կալավ, ախպորտանցը կանչեց։ Ախպերտինքը վեր էկան սարիցը, կանչեց իսպաթ արեց, որ կոնդ են տեհել իրեն։ Եննա ախչըկների մենձը տվեց առաջի թաքավորի տղին, միչնակը եննա էկողին, պուճուրն էլ իրանն էր զաթի։ Ապրանքն էլ ճոթ արեց ախպոր պես։ Նոր մերը էկավ էտ տղերանց ճակատները համփուրեց, դրեց իրա տղերանց տեղը։ Նոր օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, կերան խմեցին, քեֆ արին։
Ըտրանք հասան իրենց մուրազին դու էլ հասնես քու մուրազին։
Ասածանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚ագանջ դնողին։