Մենք գանք տղին:
Էտ վարժատանը տասնըմին էրեխա ին կարթըմ, տասնըմինն էլ թաքավորի տղեք ին: Մինն էլ էտ սովդաքյարի տղեն էր: Էս սովդաքյարի տղեն քոմմըքիցն հ՚առաչ էր, թե տեսքով, թե հ՚ուսմունքով։ Վարժապետը դրան շատ էր սիրըմ: Օխտը տարին որ թամամեց, տղեքն հ՚ուսումը վերչացրին, վարժապետն ասեց. — Գնացեք ավի, որըդ որ ավ բերի, ես նրան մի հատ լավ փեշքաշ կտամ։
Տասներկու մոնթն էլ նի էլան ձիանը, գնացին։ Դուս էկան սարը, մի քարի կշտին կաննեցին։ Տեհան որ տասներկու ճամփա կա, ասեցին. – Էկեք բաժանվենք, հ՚ամեն մինս մի ճամփա բռնենք ու էթանք, մեր բախտիցն ինչ ռաստ գա՝ վեր ունենք բերենք տանք վարժապետին:
Սովդաքյարի տղեն ասեց. — Տղեք, էկեք էս դանակը դնենք էս քարի տակը, ետ գալուս տասներկուսս էլ ըստեղ թոփ ըլնենք, հ՚իրար հետ էթանք։
Ասեցին. — Շատ լավ։ — Դանակը դրին քարի տակը, հ՚ամենքը մի ճամփա բռնեցին ու գնացին։ Վերչի նեղ ճամփեն ընկավ սովդաքյարի տղին։ Էս տղեն գնա՜ց, գնա՜ց, տեհավ մի ջեյրան, մի քարի տակի թեք ընկած ա, ոտը բանցրացրել ա՝ ճուտին ծիծ ա տալի: Ճուտը ծծըմ ա ծծըմ, ետ ա դառնըմ մոր հետ հաղ ա անըմ, մերն էլ դրա հ՚էրեսը, ոնները լիզըմ ա։
Տղեն ուզեց նետով տա վե քցի, խիղճը տվուց ոչ, նստեց թամաշ արուց։ Թամաշ արուց, նոր միտն ընկավ հ՚իրա հերն ու մերը։ — Նա որ անասուն ա հ՚իրա մոր ըդղար սիրըմ ա, — ասեց, — բա ես։ Օխտը տարի ա մորս տեհել չեմ, յարաբ էրնակ կըլի՞ որ մորս ծիծը պաչեմ։
Հենց ըտեղ թամաշ անելով քունը տարավ` քնեց։ Մըն էլ աշկը բաց արուց, տեհավ որ մի լըսի կտոր ախչիկ ծունկը դրել ա հ՚իրա գլխատակին. քառասուն ոսկեթել հ՚ուսը կախ արել հ՚էրեսին, որ շվաք անի։ Մնաց մաթալ, ոչ ա՝ գլուխը բանցրացնի, ոչ ա՝ հ՚էրեսին թամաշ անի։ Հենց հ՚իմացավ, թե հ՚էրազ ա, հ՚աշկերը սրփեց։
Ախչիկը ծիծաղաց. — Հ՚էրազ չի՛, հ՚էրազ, վե՛, վե՛. ես հուրի Շամամ թաքավորի ախչիկն եմ. իմ մերս ասըմ ա, որ ես ու դու մի օր ենք ծնվել, հ՚իրար պըտի առնենք։ Դե՛ վե կաց էթանք իմ մոր կուշտը։