Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն զարթնեց, ասեց.— Ի՞նչ էլավ քեզ, չիր կարա մի քիչ համփերի՞, քնեի, դինջանայի։

— Օխտը տարի ա՝ իսանի միս չեմ կերե, ատամներս եռըքոր ա գալի, շատ մի խոսա՛, վե՛ կաց, քու մենծ թիքեն թողամ անկաջդ։

Տղեն դագանակն առավ կաննեց, ասեց.— Նորաթը քունն ա, տո՛ւ։

Սիպտակ դևը եդ կաննեց ու մի գուրզ քցեց, ընե՜նց մի թոզ ու դուման էլավ, որ տղեն միջին կորավ։

Դևն ասեց.— Գնաց գեննի տակը, մի կտոր էլ ա չմնաց՝ ուտեի։

Եբոր թոզը քաշվեց, տղեն ասեց.— Ի՞նչ շատ էս պարծենում, ես տեղս կաննած եմ, դե հմի դու տես, նոբաթն իմն ա։

Ասեց, դագանակը պըտըտեց ու մի դըրբ տվեց շըլընքաքոքին։

Դևն ասեց.— Մին էլ տո՛ւ։

Տղեն ասեց.— Մորիցս մեկ եմ էլե, իմ դըրբը մեկ ա։

Դևի գլուխը պոկվեց ու գնաց, հլա էթում ա։

Տղեն մտավ դևի ամարաթը, տեհավ տասը սիպտակ ձիավոր, ասեց.— Ի՞նչ մարդ եք դուք։

Ասեցին.— Մենք բռնավոր ենք, Սիպտակ դևը մեզ բերել ա ըստեղ բռնել ա. մեզ բաց թո՛ղ, ինչ նեղությունի մեջ ըլնես՝ մենք կազատենք քեզ։

Գնաց Սիպտակ դևի ձին էլ բերեց․ մի ձեռք սիպտակ շոր ջոկեց ձիու վրին կապեց, ձիանքանց պոչերիցը մի-մին մազ քաշեց, դրեց ծոցը, ըտրանց բրախեց։ Եդ դառավ, խոզերը քշեց, էկավ տուն։

Թագավորի պուճուր աղջիկն էլի վազելով էկավ, ասեց.— Վե՛ր, էթանք մեր օթախը։

Ասեց.— Խոսքը մի՛ հետ կասեն, չե՛մ գալի, ես մի խոզարած մարդ, դու թագավորի աղջիկ, ո՞նց կսազենք։

Ասեց.— Ես էլ քե՛զ ղուրբան, իմ հերն էլ քե՛զ ղուրբան, իմ մերն էլ քե՛զ ղուրբան, դու ինձ հմար աշխարքի բարերար ես։

— Գնա՛, գնա՛, գլուխս մի՛ տանի,— թևիցը բռնեց, տանիցը դուս արեց ու դուռը եդ արեց։

Աղջիկը լաց ըլնելով թողաց, գնաց։